Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և ոգեկոչումից, ինչն արտացոլված է նրանում, որ նա հրաժարվում է թուրքական ճնշման տակ անգամ հիշատակել «Հայոց ցեղասպանությունը» եզրույթը Սպիտակ տան ամենամյա ապրիլի 24-ի հայտարարության մեջ։
«Նախագահ Թրամփի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից ներկայացնում է խայտառակ ենթարկում թուրքական սպառնալիքներին՝ մեր երկրի (ԱՄՆ-ի-խմբ․) պատասխանատվության խայտառակ նահանջը՝ կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան քրիստոնյա հայերի դեմ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ քրիստոնյա հայ բնակչության էթնիկ զտումից հետո և հայ բանտարկյալների նկատմամբ նրա շարունակական բռնությունների, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման և ինքնիշխան Հայաստանի օկուպացիայի պայմաններում՝ նախագահ Թրամփը պարտավոր է ոչ միայն ազնվորեն և ճշմարտացիորեն ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլև կանխել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դրա շարունակությունը»,-նշել է նա։ 2024 թվականի իր նախագահական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում խոստացել է «վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում և դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները»: Նրա՝ օտարերկրյա ճնշման տակ «ցեղասպանություն» բառը չօգտագործելը, այժմ ուղղակիորեն հակասում է այդ խոստմանը: «Նախագահ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ-ի աննախադեպ ռազմական օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին, երբ վերջինս սկսեց իր ցեղասպանական հարձակումը Արցախի հայ բնակչության վրա։ Նախագահ Թրամփի չճանաչումը հակադրվում է Սպիտակ տան, Կոնգրեսի և բոլոր 50 նահանգների կողմից ԱՄՆ-ի ճանաչմանը»,-նշվում է հայտարարության մեջ։
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02