Հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության և զենքի շորթման համար։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը:
«Արմեն Բալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով: Առաջադրված մեղադրանքը Արմեն Բիլյանը չի ընդունում»,-ասաց նա։
Նշենք, որ 104-րդ հոդվածի հատկանիշներով Արմեն Բիլյանը մեղադրվում է սպանություն կատարելու մեջ՝ երկու կամ ավելի անձանց, անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով և այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով:
Քրօրի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերը սահմանում են՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Հիշեցնենք, որ բացի այս մեղադրանքները, Արմեն Բիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելն ու պահելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, կրելը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու ժամանակ հրազենային վերքեր ստացած Գագիկ Մկրտչյանը մահացել է հիվանդանոցում:
Tert.am
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02