ՔՊ-ական պատգամավորները թիրախավորել են Լևոն Քոչարյանին և ամեն առիթ օգտագործում են նրա անունն անհարկի նշելու, մեղադրելու Լևոն Քոչարյանին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե խմբակցությունում քննարկվե՞լ է արդյոք ԱԺ նիստերի դահլիճում Լևոն Քոչարյանի պահվածքի վերաբերյալ հարցը։ «Լևոն Քոչարյանը շատ հանգիստ ելույթ ունեցավ, արտահայտեց իր տեսակետը և պատասխանեց այն անտեղի գործողություններին, որոնք վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում էր, թե դուք կգնաք ԱԱԾ-ի պադվալներ, ԱԺ պատգամավորներին «համբալ» անվանեց, ԱԺ ղեկավարն էր մեր կին պատգամավորին ասում, թե քեզ դուրս կշպրտեմ։ Դա խոսույթ է, որն անթույլատրելի է զուտ մարդկային հարաբերություններում, անթույլատրելի է նաև երկրի ղեկավարներին։ Իրենք անձնական օրինակով դա հրահրել են։ Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը, ինքն իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել։ Կարծում եմ, որ Լևոն Քոչարյանի հետ զրույցներ կունենանք։ Այն իրողությունը, որն այսօր տիրում է ԱԺ-ում, այն սադրանքները, որոնք իրենք իրականացնում են քանակից ելնելով, ոհմակային տրամադրությամբ, անընդունելի են»,-ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, թե մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել։
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02