Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Բեքայի նահանգում մայիսի 18-ին տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդել են Լիբանանում ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից, այս ընտրություններում լիբանանահայ համայնքը ներկայացնող ավանդական կուսակցությունների առաջադրած բոլոր թեկնածուները հասել են հաջողության: Հատկանշական է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած քաղաքային խորհրդի անդամների ընտրությունը, որոնց արդյունքներով 3 հայ դարձել է Լիբանանի քաղաքային խորհրդի անդամ։ Նրանք են՝ Հովհաննես Բուչաքջյանը՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից, ինչպես նաև Սերժ Մելքոնյանը և Վահրամ Պարսումյանը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից։ Բեյրութի քաղաքային խորհուրդը բաղկացած 24 է անդամից։ Հայկական ավանդական կուսակցությունները Բեյրութի քաղաքային խորհրդի ընտրություններում մաս են կազմել «Բեյրութը մեզ կհավաքի» կոալիցիային։ Նշվում է, որ այս կոալիցիայի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ դրանում ընդգրկված ուժերը հավասարապես քրիստոնեական և մուսուլմանական համայնքներն էին ներկայացնում: «Այս ցանկի հայկական հատվածում ծանրակշիռ և որոշիչ դեր են խաղացել հայկական միասնակության քվեները: Նշենք, որ 2026 թվականին տեղի են ունենալու Լիբանանի խորհրդարանական ընտրությունները, և անցած կիրակի օրվա ընտրությունների արդյունքները կարևոր էին հայ համայնքի քաղաքական կշիռը հաստատելու իմաստով: Քաղաքային խորհրդի ընտրություններին զուգահեռ, տեղի ունեցան նաև թաղապետերի ընտրություններ, որոնցում նույնպես ամբողջական հաղթանակ արձանագրեցին ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ռամկավար Ազատական կուսակցության թեկնածուները»,-հայտնել են ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից:
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02