Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ այցելել է Հանրային հեռուստաընկերություն՝ ծանոթանալու հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարության աշխատանքների ընթացքին: Հայրապետյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանի ուղեկցությամբ շրջել է հեռուստաստուդիայի տարածքով, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին, նախատեսվող ենթակառուցվածքներին, շինարարական աշխատանքների ժամանակացույցին և շահագործման հանձնման ժամկետներին: Քննարկվել են առաջիկա անելիքները և շինարարության, ինչպես նաև հարակից տարածքների հետագա բարեկարգման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ ի դեմս Առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին կնքվել է եռակողմ՝ նոր, 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագիր։ Պայմանագրի շրջանակներում՝ մասնաշենքի կառուցման նպատակով, չինական կողմը արդեն իսկ գործուղել է անհրաժեշտ քանակությամբ ինժեներական, տեխնիկական անձնակազմ ու աշխատակիցներ։ Համաձայն նշված պայմանագրի հայկական կողմը՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը պարտավորվում է իրականացնել նոր կառուցվող մասնաշենքի մոտեցման ճանապարհները ներառյալ ինժեներական ենթակառուցվածքները։ Ծրագրի իրականացման նպատակով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը հիմնել է Հայ-Չինական համագործակցության ծրագրի գրասենյակ։
14:56
14:56
14:48
14:33
14:15
13:53
13:52
13:45
13:36
13:33
13:15
12:35
12:16
11:55
11:25
11:13
10:46
10:26
10:04
09:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44