Արդեն մոտ 2 ամիս է՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը գովազդում է, թե ձեռք ես բերում ընկերությունից ճամփորդական ապահովագրություն և կարողանում ես Airalo ընկերության eSIM-ն ակտիվացնել 25 տոկոս զեղչով։ Ու այստեղ մի շարք հարցեր ու ողջամիտ մտահոգություններ են ջրի երես բարձրանում։ Օրինակ, Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ֆինանսական կառույցը որքանո՞վ է ուշադիր ու հեռատես եղել գործընկեր ընտրելիս՝ այս դեպքում ընտրելով թուրքական ծագում ունեցող ընկերության հետ համագործակցելը։
Օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրել էր նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «eSIM-երի շուկայում Հայաստանում հաճախ եմ տեսնում, որ մարդիկ օգտվում են Airalo, Mobimatter ծառայություններից։ Բայց ո՞վ է Mobimatter -ի տերը։ Ասեմ՝ Ibrahim Akinci։ Ովքե՞ն են Airalo -ի տերերը. Ahmet Bahadir Ozdemir, Abraham Burak։ Չնայած, որ ընկերությունները ներկայանում են որպես Էմիրություններից ու Սինգապուրից, բայց փաստացի թուրքական են»,- գրել էր Մարտիրոսյանը։ Ու այստեղ պարզապես հարցը միայն «թուրքական ծագում ունեցող ապրանք չգնելու սկզբունքը չէ»։ Փաստորեն թուրքական ընկերությունը ՀՀ քաղաքացիների տվյալների մի մեծ բազա է ստանում, ներառյալ՝ բանկային տվյալներ, որոնք լրացվում են eSIM գնելու համար։ Ըստ էության, կապելով ճամփորդական ապահովագրությունն ու կասկածելի ծագման eSIM -ը՝ թուրքական ընկերությունը նաև տիրապետում է տվյալների, թե ՀՀ քաղաքացին X ժամանակահատվածում աշխարհի որ կետում է լինելու։ Մտահոգի՞չ է, չէ՞։ Ֆինանսական ընկերությունները պետք է առավել զգայուն և ուշադիր լինեն իրենց տրամադրվող անձնական տվյալների գաղտնիության նկատմամբ և առավել ևս զգայուն՝ այս ճանապարհին գործընկերներ ընտրելու հարցում։ Ճամփորդական ապահովագրության նպատակը ճամփորդելիս ապահով լինելն է, մինչդեռ խաղաքարտերի նման դասավորության դեպքում «ապահովությունն է անպաշտպան դառնում»։
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
11:26 31.08.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02