Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ծանրամարտի տղամարդկանց թիմի մի շարք անդամներ հանդիպել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող մանկատներից մեկի փոքրիկների հետ ու շնորհավորել հունիսի 1-ի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում երեխաները նկարվել են աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների հետ ու մարզիկներից նվերներ, ինչպես նաև հավաքականի տղաների ստորագրությամբ խորհրդանշական շապիկ ստացել, իսկ ծանրորդները փորձել են փոքրիկների պատրաստած թխվածքաբլիթները: «Այս օրը շատ կարևոր օր է երեխաների համար և մենք ցանկացանք անպայման նրանց հետ լինել` տոնն ավելի ուրախ դարձնելու նրանց համար: Թեպետ վստահ եմ, որ տնօրենությունը, դաստիարակներն ու ուսուցիչները փորձում են այդպես անել: Եվ կարծես նրանց մոտ ստացվում է: Նաև մեր չեմպիոնների այցելությունն է կարևոր, որ կյանքի դժվարին այս փուլում գտնվող երեխաները ուղենիշներ ունենան, տեսնեն` ինչ հաջողությունների կարող են հասնել աշխատանքի շնորհիվ»,-ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի խոսքով` մանուկների օրը տոն դարձնելով` օրը հաջողված կարելի է համարել: «Ուրախ ենք, որ երեխաների միջազգային օրը հավաքականի տղաների հետ մի փոքր տոն ու ժպիտ նվիրեցինք մեր փոքրիկներին: Շարունակելու ենք մնալ նրանց կողքին ու աջակցել, ինչով որ կարող ենք»,-ասել է Գասպարյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մտադիր է նմատիպ նախաձեռնությունները շարունակական դարձնել:
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02