Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) մենթորության ծրագրին։ ՄՊՀ նախագահը գոհունակությամբ է խոսել ծրագրի արդյունքներից՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների միջև ինտենսիվ փորձի փոխանակումը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կարող է օրինակ ծառայել ICPEN-ի այլ մասնակիցների համար։ Նա հավելել է, որ օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որով Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության համակարգը կհամապատասխանեցվի ԵՄ դիրեկտիվներին, արդեն երկրորդ ընթերցումն է անցել Ազգային ժողովում և ակնկալվում է, որ մինչև հունիսի վերջ ամբողջությամբ կընդունվի օրենսդիր մարմնի կողմից։ Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինները վերջին շրջանում ակտիվորեն համագործակցում են։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Երևանում երկու գերատեսչությունների ղեկավարները կնքեցին համագործակցության հուշագիր։
14:33
14:15
13:53
13:52
13:45
13:36
13:33
13:15
12:35
12:16
11:55
11:25
11:13
10:46
10:26
10:04
09:48
09:23
09:04
18:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44