ARM | RUS |

Մեր կողմից թեկնածու առաջադրելը ոչ թե իշխանության հավակնելու, այլ իշխանափոխության հասնելու քայլ է․ Աշոտյան

12.06.25 | 21:38

Հանրապետականի կողմից Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացում նոր քայլ անելը կանխատեսելիորեն կրքեր է բորբոքել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մյուս ճամբարում։ Եվ սա այլևս դառը օրինաչափություն է. ի սկզբանե բազմատարր հականիկոլական բևեռը, ոչ մեր մեղքով, վերածվել է սեփական նեղ շահերի առաջմղման բազմաբեկոր գրասենյակների։ Երկրորդ նախագահի թիմը, կարծես, իր մեջ աշխատանքի բաժանում է արել. եթե տարաբնույթ և տարորակ կերպարները բուռն հակաքարոզչության են լծվել, ապա խորհրդարանական խմբակցությունն ավելի «պրոցեսուալ դիմադրության» ոգով է արձագանքում։ Նախ՝ «քարոզիչների» մասին։ Որքան էլ սոցիալական ցանցերում և լրահոսում քոչարյանական պրոպագանդիստների քննադատության հիմնական թիրախն իմպիչմենտով վարչապետի թեկնածու առաջադրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն էր, սակայն նա ընդամենն առիթն էր։ Բուռն արձագանքի հիմնական պատճառն «իմպիչմենտի» գործընթացում Հանրապետականի կողմից արված հստակ և ոմանց համար անսպասելի քայլն էր՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը։ Չէ՞ որ թե՛ նիկոլականների, թե՛ Երկրորդ նախագահի աջակիցների շրջանում մինչ այդ արմատավորվում էր «իմպիչմենտը մարեց, հանգիստ պատրաստվենք 2026-ին» մոտեցումը։ Այս իրավիճակում ով էլ լիներ առաջադրվող թեկնածուն, նրա միսն ուտելու պատրաստ տարաբնույթ քարոզիչների մաղձն ու լեղին նույնն էր լինելու։ Խորամանկ աչուկներն անբնական կլորացնող և «գոնե Աշոտյանին կամ Շարմազանովին առաջադրեին» ասող «հոգատարներին» խնդրում եմ՝ թարգեք, իրական և տիկնանցից քիչ տարբերվող պարոնայք։ Առաջադրման օրը լրատվամիջոցներից մեկը, չգիտեմ՝ խի՞, չգիտեմ՝ ումո՞վ, բայց ակամայից մի քննչական փորձարկում իրականացրեց՝ տպելով իմ անունը՝ որպես ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածու։ Եվ ժամերի ընթացքում նույն ընդդիմադիր ճամբարի մաս կազմող երեքմայեթնոց վայրահաչողների մոսկաները և տուզիկները լծվեցին 2016-ին իմ հասցեին հնչեցրած թուրքալեզու վիրավորանքի տիրաժավորմանը։ Արի ու մի ասա. ա՛յ հեյվաններ, այդպես էլ չհասկացաք, որ գոռում էին ինձ, բայց արեցին մեզ բոլորիս՝ երկիրը ներառյալ։ Այս փաստն ապացուցում է, որ Դավիթի անունը (իրեն առանձին կանդրադառնամ) նրանց համար ընդամենը պատրվակ էր բորբոքված ներվը նորից ի ցույց դնելու համար։ «26-ին սպասելիս» տրագիկոմեդիայի հետ ես OK չեմ, իմ կուսակցությունն OK չէ։ Մինչև 2026-ը դեռ մեկ տարի կա, և միայն Տերը գիտի, թե ինչպիսին է լինելու այդ տարին մեր երկրի համար։ Թե՞ ձեզ թվում էր, որ մենք լուռումունջ համակերպվելու ենք ձեր կողմից թեկնածու չառաջադրելու որոշման հետ։ Ի դեպ։ Հիմա էլ ուշ չէ։ Եթե Դավիթը (կամ մեր կողմից պոտենցիալ առաջադրված որևէ այլ անձ) ձեր սրտով չէ, նախաձեռնություն ցուցաբերեք, ձեր շարքերից այլ անուն առաջարկեք, աշխատենք միասին, չէ՞ որ դրա փորձը դուք էլ, մենք էլ ունենք։ Մեր կողմից թեկնածու առաջադրելը ոչ թե իշխանության հավակնելու, այլ իշխանափոխության հասնելու քայլ է։ Կարո՞ղ եք այդ նպատակին հասնելու այլ անուն առաջարկել։ Չեք կարո՞ղ, ուրեմն առնվազն մի՛ խանգարեք, էլ չասեմ՝ օգնեք։ Իսկ Դավիթին հալալ է։ Իր խիզախությունն ու վճռականությունը տաղավարային չեն՝ գործնական են, հայրենասիրությունը լալահառաչ չէ, կոշտ է։ Նա Հանրապետական է, բայց Հանրապետականինը չէ՝ մեծ և իրականում բազմաշերտ իր շրջապատով։ Կյանք տեսած է և կյանքով կոփված։ Կատարյալ չէ և իր անկատարության մեջ մարդկային է, ոչ թե պոլիացետատային։ Նա հասկանում է և պատրաստ է, ի տարբերություն ոմանց, ովքեր կամ չեն հասկանում, կամ հասկանալով՝ անպատրաստ են։ Ազգային է և տղամարդավարի։ Դավիթը ՔՊ-ին հաղթել է ու, ի տարբերություն այլ հաղթածների, նրանց չի քսմսվում կամ «սողացող գրաֆիկով ընդդիմադիր» չի աշխատում։ Նա պատրաստ է բոլորիս օգնությամբ Նիկոլի դեմ կռիվ տալ, իսկ դուք իր դեմ եք կռիվ տալիս։ Բա ամոթ չի՞։ Իսկ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության դիրքորոշումը, անկեղծ, չեմ հասկանում։ Համ արձանագրում եք, որ գործընթացի քաղաքական պատասխանատուն մենք ենք, համ կամուկացի մեջ եք։ Համ հասկանում եք, որ Նիկոլին սաստելու այլ մեխանիզմներ այս պահին չկան, համ ձեր ունեցած լծակները «գործընթացային» պատրվակներով լիարժեք չեք օգտագործում։ Չէ՞ որ ձեր նախաձեռնած նախորդ փորձերին մենք լծվել էինք անխռով և անմռունչ, բեմի, հարթակի և բարձրախոսի կռիվ չենք արել, հանուն վեհ նպատակների՝ անգամ համաձայնվում էինք «օգտագործվել, բայց չերևալ»։

Պարզ է, չէ՞, որ հենց ձեր ստորագրություններն իրականում դնեք ձևաթղթի տակ, բացակայող ձայներն ավելի հեշտ և արագ կհավաքվեն։ Պարզ է, չէ՞, որ կողքից նայողները չեն միանա գործընթացին, եթե նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունը միաբանված չէ։ Նախապայմանների միջոցով գործընթացը տորպեդահարելու գործելաոճն անհասկանալի է, անընկալելի և անընդունելի։ Եվ մի զարմացեք հանրային արձագանքից այդ փաստին։ Փաստորեն, Նիկոլին անվստահություն հայտնելուն խոչընդոտում է ձեր անվստահությունը մեր նկատմամբ։ Շատ ցավալի է, քանզի մենք այս տարիներին շատ ավելի լուրջ ու ծանր փորձություններ ենք միասին հաղթահարել՝ մի տեսակ մարտական եղբայրություն ձևավորելով։ Չէ՞ որ, ինչպես Լառոշֆուկոն էր ասում, ընկերներին չվստահելն ավելի ամոթալի է, քան նրանց կողմից խաբվելը... 2026-ը էլի գալու է, այսպես թե այնպես։ Էլի մասնակցեք, շատ ձայն հավաքեք, ձեր ուզած վարչապետին առաջադրեք, կրեք, փրկեք, պաշտոններ ունեցեք, գործով զբաղվեք։ Բայց դրանից առաջ մի պարզ հարցի պատասխանեք. այդ ամենն ավելի իրատեսական է Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

12.06.2025


Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու...

10:57

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է մասնակցելու

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է...

10:14

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:37

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի...

09:23

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր, այդ պատճառով էլ Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից». Պարզաբանում

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման...

18:40

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

18:33

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին Այսօր, 17:24 Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին Այսօր, 17:24 Կառավարությունը դատարանում...

17:45

Փաշինյանը սարսափում է ժողովրդի և իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանը սարսափում է ժողովրդի և իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում...

17:34

Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց

Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի...

17:17

Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ...

15:14

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հուսալի ուղի է․ ՀԱՊԿ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հուսալի...

14:58

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ...

14:50

Դատավորն ասել է՝ Ղումաշյա՛ն ջան, կարո՞ղ ա կիսատ մնա ասածդ, Ղումաշյանն ասել է՝ չէ, պիտի ասեմ. Նարեկ Կարապետյան

Դատավորն ասել է՝ Ղումաշյա՛ն ջան, կարո՞ղ ա կիսատ մնա ասածդ, Ղումաշյանն ասել է՝ չէ, պիտի ասեմ....

14:45

Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները. Գրիգորյան

Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները....

14:28

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

14:13

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի առանցքում

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի...

13:55

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի հետևանքով 2 տուժածների վիճակը ծանր է

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի հետևանքով 2 տուժածների վիճակը ծանր...

13:17

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված...

13:04

Հայաստանում ՄԻՊ-ին դիմելը հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք. Անուշ Պողոսյան

Հայաստանում ՄԻՊ-ին դիմելը հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք....

13:00

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան. ՀՀ փոխարտգործնախարար

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է...

12:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44