Առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
«Ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային դիաբետի առաջացման համար։ Ի՞նչ անել ռիսկը նվազեցնելու համար Ըմպելիքները կարող են մեծ քանակությամբ շաքար պարունակել, փորձե՛ք սահմանափակել շաքար պարունակող կոմպոտի, գազավորված քաղցր ըմպելիքների, մրգային հյութերի (նույնիսկ 100%), կաթնային քաղցր կոկտեյլների և այլ քաղցր ըմպելիքների օգտագործումը։ Փոխարենը խմե՛ք ավելի շատ ջուր: Փոխարինե՛ք շաքարով հարուստ մթերքները (թխվածքաբլիթները, վաֆլիները, պաղպաղակները և այլն) թարմ մրգերով: Թխվածքաբլիթներ կամ տորթեր պատրաստելիս օգտագործե՛ք բաղադրատոմսում նշված շաքարի կեսը: Շաքարի փոխարեն կարելի է օգտագործել վանիլինի, դարչինի, նարնջի կամ կիտրոնի էքստրակտներ։ Փորձե՛ք շաքարավազ չավելացնել թեյի, սուրճի կամ այլ տեսակի ըմպելիքների մեջ: Ամռանը նախընտրե՛ք ջուրը՝ քաղցր ըմպելիքների փոխարեն. այն կօգնի կանխել ջրազրկումը և պահպանել առողջությունը»։
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02