«Մտքիս մեջ այսօր հազար անգամ Արցախ եմ տեղափոխվել, հազար բան հիշել, հազար դրվագ վերապրել: Իրականում ծանր ապրումներով օր ստացվեց: Առավոտյան «Արցախի կանչ» հուշակոթողի բացմանն էի գնացել: Ամեն ինչ այդտեղից սկսվեց: Մինչ այս պահն Արթուր Վանեցյանի խոսքն է ականջիս մեջ: Ասաց` ժողովուրդը գերեզման չունի… Որքան ճիշտ է ասում: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորություն չունեն, ծաղիկ խոնարհելու տեղ չունեն, ցավը ճնշելու ձև չունեն: Չունեն: Ուղղակիորեն չունեն»,-գրել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նա շարունակում է.
«Նայում էի Եռաբլուր եկած մարդկանց ու փորձում հիշել նրանց այնտեղ` Արցախում: Ստացվում էր: Ինքս էլ, կարծես, նրանց հետ Արցախ էի գնում ու հետ գալիս: Երկու իրականություն` այնքան իրար նման ու այնքան տարբեր… Երկու օր առաջ իմացա, որ ՀՀ իշխանությունները պահանջել են հետաձգել հուշակոթողի բացումը` մի ուրիշ օր անել, անաղմուկ: Իսկ այսօր ընդամենը ճղճիմ մանրոգիություն դրսևորեցին` հոսանքազրկեցին «Եռաբլուր» պանթեոնը, թույլ չտվեցին բարձրախոսներ տեղադրել բացման արարողության համար: Հզոր են: Ու՞մ դեմ են պայքարում` Արցախում հանգչող մեր հայրենակիցների, թե՞ այստեղ տառապող նրանց հարազատների: Սա ի՞նչ թշնամանք է: Որտեղի՞ց: Կամ ու՞մ և ինչի՞ դեմ են կռվում ամեն գնով «Ազատության» հրապարակի «սակավամարդ» լինելը ցույց տվող օպերատորները, նրանց խմբագիրները, պատվիրատուներն ու տերերը: Ո՞վ են դրանք: Ինչի՞ մասին են: Չգիտեմ, մտքերս շատ են և իսկապես ծանր: «Ղարիբ ախպեր» երգն է անընդհատ մտքիս գալիս. «էս մեծ տօնին սիրտս լացի կարօտ է»: Բայց նաև հավատում եմ: Հավատում եմ, որ կարող ենք ամեն բան փոխել: 1991թ. սեպտեմբերի 2-ին ավելի լավ վիճակում չէինք: Բայց այն ժամանակ նպատակ ու կամք ունեինք: Ունեցանք նաև հաղթանակ: Այդ ճանապարհը պետք է նորից անցնել: Ու կանցնենք: «Ազատության» հրապարակում այսօր մենք հենց այդ ուղին բռնեցինք: Հետևաբար` կտեսնվենք Շուշիում: Վաղ թե ուշ, բայց անպայման Շուշիում»։
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
11:26 31.08.26
14:52 01.09.26
11:13 31.08.26
10:04 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02