«Այս պահին առկա բոլոր տվյալներից ակնհայտ է, որ նույնատիպ ռեժիմ չի լինելու Հայաստանով անցման և Ադրբեջանով անցման համար։ Դա ակնհայտ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով «Թրամփի ուղու» մասին։
Ըստ Հայկ Մամիջանյանի, «շատ խնդալու» է ՔՊ-ականների քարոզչական թեզը, թե ընդդիմությունը «նոյեմբերի 9-նն» է ուզում։ «Նա էլ եք դուք ստորագրել, սա էլ եք դուք ստորագրել, մեզ ինչ-որ բանի մե՞ջ եք մեղադրում։ Այո, նոյեմբերի 9-ում կան չկատարված կետեր, որոնց կատարումը շատ էական է Հայաստանի ու Արցախի համար: Բայց գալ ու մունաթ գալ մեր վրա, թե դուք ժամանակին առանց կարդալու նոյեմբերի 9 եք ստորագրել, որից հետո էլի երեք տարի շարունակ տարընթերցումների թեզն էր, հիմա ո՞նց բացատրենք Նիկոլ Փաշինյանին, որ թղթերը ստորագրելուց առաջ կարդա։ Ինչ է նշանակում տարընթերցում։ Փաշինյանի օրոք 2-րդ կարևորագույն միջազգային հայտարարությունն է ընդունվում, երկու անգամ էլ նույն պատմությունն է՝ տարընթերցումներ են առկա։ Տարընթերցումներ չլինելու համար կարդա այդ անտերը։ Իրականության մեջ տրամադրությունը հետևյալն է՝ Փաշինյանը համաձայնել է տալ ամեն ինչ, ինչն իրենից պահանջում է Ադրբեջանը, որպեսզի այդ կադրն ունենան երեքով, նախընտրական քարոզչության մեջ այդ կադրն օգտագործի»,- ասաց Մամիջանյանը։
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02