Սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածին - Մասիս ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ու.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Մանուկ Մ.-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտովերանորոգման կետի աշխատակիցներ, Մասիս քաղաքի բնակիչներ, եղբայրներ Կարեն և Ազնավուր Դալլաքյանները, ովքեր այնուհետև ահազանգել են շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գյուղեր սնուցող գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն, ինչից առաջացել է գազի արտահոսք։
Վիրավորներին օգնություն ցուցաբերած եղբայրները այնուհետև ահազանգել են «Գազպրոմ Արմենիա»-ի Մասիսի գրասենյակ և օպերատիվորեն ժամանած նշված ընկերության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը ու արդեն սկսել են վթարը վերացնելու աշխատանքներ իրականացնել։ Գազի վթարի հետևանքով 5 գյուղ այս պահին գազազրկված է։
Բախման հետևանքով «Audi»-ի վրայից մի քանի դետալներ կոտրվել ու շպրտվել են՝ վնասելով ճանապարհից մի քանի մետր հեռավորության վրա կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան։
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02