Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ կալանավորված է, իսկ մեղադրանքը իբրև իշխանությունը բռնությամբ զավթելու կոչն է: 2025 թվականի օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տ. Դավթյանը, առանց որևէ իրավաչափ պատճառաբանության կամ պայմանի, երկարաձգեց ապօրինի կալանքի ժամկետը ևս երկու ամսով` որպես հիմք փաստացի դիտարկելով քննչականի կողմից այդ նույն իբրև կոչի մեղադրանքով ակտիվ գործողությունների խոստումը: Միաժամանակ արձանագրվել էր մեղսագրվող փողերի լվացման և տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածի լիարժեք բացակայությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատախազության և փաստաբանական խմբի կողմից ներկայացված բողոքները մերժեց: Այսինքն՝ վերստին հաստատվեց և ամրապնդվեց փողերի լվացման և տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության հանգամանքը, սակայն, կրկին կոպտորեն խախտելով անձի անձնական ազատության անձեռնմխելիությունը, չվերացվեց կիրառված ապօրինի կալանքը: Այսինքն՝ հունիսի 17-ի Մայր Աթոռը պաշտպանող և իշխանությունների կողմից սահմանադրական և օրենսդրական երաշխիքները կոպտորեն ոտնահարող վարքագիծը քննադատող խոսքը, որն ամբողջությամբ պաշտպանված է խոսքի ազատության երաշխիքներով, միակ պատճառն է, որ Սամվել Կարապետյանն այլևս 90 օրից ավելի է, ինչ կալանավորված է: Ուշադրության է արժանի նաև այն, որ օգոստոսի 15-ից մինչ այս պահը, ընդհանրապես որևէ քննչական, վարույթային գործողություն չի կատարվել, թեև ինչպես նշվել էր, ակտիվ գործողությունների խոստում էր փաստացի տրվել Դատարաններին: Փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարվել են դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ իրազեկում կտրամադրվի: Միաժամանակ ցանկանում ենք կրկին արձանագրել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը որևէ աղերս չունի իրավունքի և օրինականության հետ, նվազագույն օրենսդրական երաշխիքները պահպանված չեն, և դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում է, որի վերաբերյալ տվյալներն անվիճելի են:
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44