Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Սոֆիայի Վասիլ Լևսկի օդանավակայանում վերաբերվել են որպես փախստականների: Այս մասին գրում է բուլղարական մամուլը՝ նշելով, որ սահմանապահ ոստիկանությունը նրանց տարել է ծառայողական շենք, մերկացրել, խուզարկել և երկու ու կես ժամ պահել։ Սկանդալի մասին հայտնել է Անի համայնքի քույր քաղաք՝ բուլղարական Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևն ու մանրամասնել․ «Այս միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին: Սակայն չորրորդ օրը ես դեռևս պաշտոնական պատասխան չունեմ բուլղարական իշխանություններից մեր հյուրերի նկատմամբ այս նվաստացուցիչ վարքագծի վերաբերյալ»։ Նշվում է, որ Սոֆիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը նոտա է ուղարկել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևին: Բուլղարական մամուլը նաև գրում է, որ Անի համայնքի ղեկավարն ու պատվիրակության մյուս անդամները Շենգենյան վիզաներ ունեին Երևանում Բուլղարիայի դեսպանատնից և Նովի Պազարի քաղաքապետ Այան Մեհմեդովը նրանց սպասում էր օդանավակայանում։ Վայրէջքից անմիջապես հետո հայերին կանգնեցրել է սահմանային ոստիկանությունը, որը նրանց տարել է հարցաքննության սենյակ և խուզարկել։ Նովի Պազարի քաղաքապետը նշել է, որ նրանց ստիպել են մերկանալ։ Բացի այդ ՝ հայկական պատվիրակության ուղեբեռը, այդ թվում պաշտոնական նվերները մեծ մասամբ վնասել են։։ Նշվում է, որ շենքի ներսում ոստիկանությունը հայերին բազմիցս ասել է, որ նրանք համարվում են միգրանտներ, որոնք պետք է անմիջապես մեկնեն Ավստրիա։ Հայ հյուրերը փորձել են ոստիկանների հետ ռուսերեն խոսել, բայց նրանց պատասխանել են, որ լեզուն չեն հասկանում։ Հայկական պատվիրակությունը, այնուամենայնիվ, կարողացել է մասնակցել Նովի Պազարի տոնակատարություններին։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Երևանից ժամանող ինքնաթիռը հայերին վերաբերվում է որպես վտանգավոր միգրանտների։
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
00:00
00:00
17:43
17:18
17:02
14:52
14:04 16.04.26
12:23 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
11:27 16.04.26
11:38 16.04.26
11:03 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44