Մեկ անգամ չէ, որ խոսվել է ՀՀ-ն տարանցիկ երկիր դարձնելու և դրանով մեր երկրի տնտեսությունը ակտիվացնելու մասին: Այս թեմայի շուրջ քննարկումներում հիմնականում շեշտադրում կատարվում է ՀՀ-ով ԵԱՏՄ ապրանքների տեղափոխման վրա: Իհարկե այդ ուղղությունը ունի մեծ պոտենցիալ, բայց այսօր արդեն կարելի է փաստել, որ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս:
Այս մասին վկայում է այն փաստը, որ արդեն այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի` փորձնական փոխադրումը հաստատեց, որ նախագիծն իրատեսական է: Նա նշել է, որ բեռնափոխադրման այս մոդելը ոչ միայն ժամանակի առումով է արդյունավետ, այլև հուսալի է, քանի որ բեռը տեղ է հասնում այն նույն վիճակում, ինչպիսին եղել է ճանապարհի սկզբում:
Ամփոփելով կարելի է նշել, որ, իհարկե, Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը գերակա խնդիրներից մեկն է, բայց, հաշվի առնելով հարևան երկու պետությունների հետ փակ սահմանները, այս երթուղու ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի: Մեր երկրի պարագայում չափազանց կարևոր է ունենալ կայուն աշխատող տրանսպորտային միջանցք:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
14:23 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44