Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները նոյեմբերի 12-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ 43-ամյա գյումրեցի մի կին և Նոր Խարբերդի բնակիչ 28-ամյա երիտասարդ, վերջինիս վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով այցելել են Վայոց ձորի մարզի Արենի և Արարատի մարզի Սուրենավան գյուղերի տարածքում գործող առևտրի կետեր և իրացրել կեղծ թղթադրամներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ Ժամը 21.10-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կիլոմետրին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են բաժին: Խուզարկությամբ երիտասարդի մոտ գտնվող պայուսակում հայտնաբերվել են երեք հատ երկու հազար, վեց հատ հինգ հազար, երեք հատ 10 հազար, 36 հատ 20 հազար, 10 հատ 50 հազար և 10 հատ 100 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Երիտասարդը հայտնել է, որ թղթադրամները ձեռք են բերել օնլայն խանութից: Ըստ նրա` ինքը Սուրենավանի լիցքավորման կայանում վճարել է կեղծ 20-հազարանոց և ստացել 18 հազար դրամի մանր, Արենիի մի տաղավարում գնումների դիմաց վճարել է կեղծ 20-հազարանոց և դարձյալ ստացել 18 հազար դրամի մանր, իսկ մեկ այլ տաղավարում վճարած կեղծ 20-հազարանոցի դիմաց` 12 հազար դրամի մանր:
Կնոջ խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ: Տղամարդն ու կինը, առգրավված կեղծ թղթադրամներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են:
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44