Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Հենրիկ Ա.-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի վերջնամասում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն արձանագրել է հետիոտնի մահը: Հարվածի հետևանքով մահացածի 2 ոտքերը ծնկից ներքև կտրվել էին: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր վրաերթի հարևանությամբ գործող «Ֆուդ կորտ» սննդի կետում՝ որպես մաքրուհի, և հենց սննդի կետի դիմաց անհայտ անձինք քարեր են դրել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների տակ և այն իրենց համար դարձրել են արհեստական անցում ու հավանաբար հետիոտնը կա՛մ այդ հատվածով է անցել, կա՛մ փորձել է այդ հատվածով հասնել ֆուդ կորտ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44