Հունվարի 6-ին, ժամը 22։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։04-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։ Հունվարի 6-ին, ժամը 20։53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ևս ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի 10-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ հունվարի 7-ին, ժամը 05։50-ին։ Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։ Հունվարի 6-ին, ժամը 23։02-ին Շիրակ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն էլ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ 23:46-ին: Այրվել է տնակը՝ մոտ 18 քմ։
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44