Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 26-ի վճիռներով բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը: Վճիռներով դադարեցվել են վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց կառուցապատման իրավունքները: Վճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ նշված հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պետական գրանցում կատարելու համար: Հիշեցնենք, որ, ընդհանուր առմամբ, Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝ Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը, Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝1 քմ մակերեսով հողամասը, Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող8 քմ մակերեսով հողամասը, Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը, Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասը, Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝001 հա մակերեսով հողամասը, Անկախության 1/54 հասցեում գտնվող՝8 քմ մակերեսով հողամասը, Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը, Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը, Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝03 հա մակերեսով հողամասը: Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02