«Մինչ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատները ամիսներ շարունակ բարձրաձայնում են, որ առողջ վիճակով, «իր ոտքով Երևան-Կենտրոն» ՔԿՀ մտնելուց հետո Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, և 50 մետր տեղաշարժվելու համար նրան կողմնակի օգնություն է անհրաժեշտ, ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ վերջապես բարեհաճեց այդ առիթով հայտարարությամբ հանդես գալ. «Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն. հրավիրվել է բժշկական կոնսիլիում...
Ըստ կոնսիլիումի արդյունքների՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի»: Ավելին՝ ԱՆ-ն լրացուցիչ հետազոտությունների համար անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, որտեղից երեկվա դրությամբ պատասխան չէր ստացվել:
«Զայն բարբառոյ յանապատի» վիճակ է նաև քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի մոտ: Նրանց չի հետաքրքրում, թե ինչպես են վերաբերվում կալանավայրում ՀՀ քաղաքացու, նախկին փոխվարչապետի հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին զրուցեց իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վ. Շիրխանյանի կնոջ՝ Բուրաստան Շիրխանյանի հետ, ով վերջերս է տեսակցել ամուսնուն: Նա հայտնեց, որ ամուսնու վիճակն օր օրի ավելի ծայրահեղ է դառնում: ՔԿՀ-ում թոքի կաթված ստանալուց և ոտքի թրոմբի վիրահատության ենթարկվելուց հետո նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում:
Գուցե, եթե նոյեմբերի 10-ին նախատեսված ասուլիսը կայանար, և լրագրողներն իրենց աչքով տեսնեին ու արձանագրեին Շիրխանյանի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, պետական «պատժիչ» գերատեսչություններն ավելի զուսպ գտնվեին իրականությունից հեռու հայտարարություններ անելուց առաջ»,–գրում է Ժողովուրդ թերթը։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02