Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ վերջնականապես լուծել են AZAL ինքնաթիռի վթարի հարցը։ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունները 2026 թվականի ապրիլի 15-ին համատեղ հայտարարություն են տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների նախագահների կողմից 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել AZAL Embraer 190 ինքնաթիռի վթարի հետևանքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտակայքում՝ «Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում հակաօդային պաշտպանության համակարգի ոչ միտումնավոր գործողության» հետևանքով։ Այս համաձայնագիրը ներառում էր նաև փոխհատուցման հարցը։ Ընդգծվում է, որ ձեռնարկված քայլերը «հաստատում են դաշնակցային փոխգործակցության շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը հետագայում զարգացնելու փոխադարձ ցանկությունը»։ Կողմերը վստահություն են հայտնել, որ «փոխադարձ հարգանքի, վստահության և շահերի հաշվառման վրա հիմնված ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը կնպաստի բարիդրացիության ամրապնդմանը և երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով համագործակցության ընդլայնմանը»։ Հայտարարության մեջ նաև խորը ցավակցություն են հայտնել ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44