«Միքայել Սրբազանի նկատմամբ չէր կարող այս քրեական հետապնդումը հարուցվեր, իսկ հարուցված քրեական հետապնդումն էլ ենթակա է դադարեցման»,- Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ վարույթի ոչ իրավաչափ նախաձեռնումը հանգեցնում է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, եթե նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրից։ «Սույն քրեական վարույթը ոչ իրավաչափ է նախաձեռնվել օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա, խախտվել են քրեական վարույթ նախաձեռնելու օրինականություն երաշխավորելու կարգը, այլ կերպ ասած քրեական վարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է, որի պայմաններում ամբողջ քրեական վարույթը դառնում է ոչ իրավաչափ»,- հայտարարեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։ Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր։ Նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44