ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.
«Թրամփը սպառնում է Իրանին նոր պատերազմով, Նիկոլը սպառնում է ընդդիմությանը՝ նոր ռեպրեսիաներով: BBC-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Պարսից ծոցի երկրների խնդրանքով, հետաձգում է երեքշաբթի օրը (այսօր) Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նախատեսված նոր հարվածը, քանի որ զուգահեռ ընթանում են բանակցություններ։ Թրամփը նշել է, որ գուցե հնարավոր է բանակցվող համաձայնագիրը ընդունելի լինի ԱՄՆ-ի համար։ Truth Social սոցիալական ցանցի իր էջում ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ հրահանգել է առաջին իսկ հրամանով սկսել Իրանի դեմ լայնածավալ հարձակում, եթե Իրանի հետ ցանկալի համաձայնություն ձեռք չբերվի։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ անկայուն և պայթյունավտանգ: Իրավիճակը հայաստանյան նախընտրական քարոզարշավում՝ նույնպես: Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ: Այս պահին, դատելով սրվող իրավիճակից, այնքան էլ վստահ չեմ, որ ՔՊ-ի այսպիսի գործելաոճով, խորհրդարանական ընտրությունները խաղաղ ու ողջամիտ ճանապարհով հասնելու են հունիսի 7-ին: Արդեն ենթադրելի է, որ գործող կառավարիչները, սպասվելիք պարտությունից խուսափելու համար, նախընտրական գործընթացները կարող են տանել բոլորովին այլ ճանապարհով:
Հ.Գ. Եթե չեմ սխալվում, մի առիթով ինքն էր ասել, որ բանակցություններում իրեն «գժի տեղ է դնում»: Այդ կերպ, երևի փորձում էր ձախողել, ձգձգել բանակցային գործընթացի այդ փուլը և/կամ խուսափել պատասխանատվությունից: Արդյունքը՝ պարզ է, թե ինչ աղետ բերեց հայ ժողովրդի համար: Իսկ ի՞նչն է խանգարում, որ այս ընտրություններում էլ նույնը անի»:
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02