Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների՝ ՍՊՈՏ համակարգի գործարկման մասին։ Ի՞նչ է փոխվում ՀՀ արտահանողների համար 2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ-Система подтверждения ожидания поставки товаров)։
Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը։ Թեև ՍՊՈՏ-ի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը (հայտատուն), համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև ՀՀ-ից ՌԴ ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR-կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք։ Համակարգի մասնակիցները ՍՊՈՏ համակարգում առանձնացվում են մասնակիցների հետևյալ խմբերը՝ Հայտատուներ (заявители) — ՌԴ-ի սուբյեկտներն են, ովքեր նախապես ձևավորում և ներկայացնում են փաստաթուղթ (ДОПП-ը)։ Դրանք, ըստ էության, ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն են, որոնք ԵԱՏՄ այլ երկրներից (այդ թվում` ՀՀ-ից) ապրանք են ներմուծում ՌԴ, Փոխադրողներ (перевозчики) — այն, որոնք իրականացնում են ապրանքի փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրներից դեպի ՌԴ։ ՀՀ արտահանողները (փոխադրողները) նույնպես ընդգրկվում են այս կատեգորիայի մեջ։ ՌԴ-ի հարկային մարմինը հանդես է գալու որպես ՍՊՈՏ-ի օպերատոր, իսկ ՌԴ-ի մաքսային մարմինը՝ որպես վերահսկող մարմին։ Ո՞ր ապրանքների վրա է տարածվում ՍՊՈՏ-ը Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ ՌԴ կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա։ ՍՊՈՏ-ը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝ Ինչպե՞ս է գործելու համակարգը Որպես ընդհանուր կանոն՝ հայտատուն (ռուսաստանյան գործընկերը) պարտավոր է՝ Գործնական խորհուրդներ ՀՀ արտահանողներին Թեև ДОПП-ը ձևավորելու և ապահովման վճարը կատարելու պարտականությունը կրում է ՌԴ ներմուծողը, այնուամենայնիվ ՀՀ արտահանողի համար կան մի շարք գործնական նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգին հարմարվելու համար։ Առաքման ժամանակացույցի վերանայում. հաշվի առնելով, որ ДОПП-ը պետք է ձևավորվի ներմուծումից առնվազն 2 օր առաջ, առաքման պլանավորումը պետք է լինի ավելի կանխատեսելի։ Շտապ առաքումները կարող են խնդրահարույց դառնալ։ Խորհուրդ է տրվում մինչ 2026 թվականի հունիսի 1-ը՝ քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների(գնորդների) հետ: Ռուսաստանյան գործընկերոջ հետ տեղեկատվության փոխանակում. արտահանողը պետք է ժամանակին և ճշգրիտ տրամադրի ապրանքի վերաբերյալ բոլոր տվյալները (ապրանքի անվանում, քանակ, արժեք, և այլն), որպեսզի ՌԴ ներմուծողը կարողանա ճիշտ ձևավորել ДОПП-ը։ QR-կոդի ստացում մինչ ՌԴ սահման հասնելը. փոխադրողը պետք է ունենա QR-կոդը մինչ ՌԴ սահման մոտենալը, ուստի արտահանողը պարտավոր է ստանալ այն ներմուծողից և փոխանցել փոխադրողին։ Առանց QR-կոդի ապրանքի փոխադրումը ՌԴ տարածք հնարավոր չի լինի։ Փոխադրողի հետ հարաբերությունների կարգավորում. փոխադրման պայմանագրերում նպատակահարմար է լրացնել կետեր, որոնք կկարգավորեն կողմերի պատասխանատվությունը՝ ДОПП-ի բացակայության կամ սխալ տվյալների դեպքում առաջացող կորուստների համար։
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02