Հայաստանի կառավարությունը կնախաձեռնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀԷՑ ղեկավարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
«Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից Ընկերության 100% բաժնետոմսերի՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։ Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել և ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավանորմերով՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»,- գրել է Պետրոսյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 18-ին հայտարարել էր, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելու պահը։ 2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվել էին նոր լիազորություններ։ Մասնավորապես, օրենքով սահմանվել է՝ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչ վարույթի հարուցումը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։
Հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խումբն է, որը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը վիճարկել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։ 2025 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու որոշում ընդունեց։
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02