«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել։ «2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ հանդիպումներ ենք ունեցել մասնակից քաղաքական ֆավորիտ ուժերի ներկայացուցիչների հետ, քննարկել ինչպես նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, այնպես և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված` Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները: Մեր կողմից հանդիպման գրավոր առաջարկություն է ուղարկվել նաև իշխող քաղաքական ուժին, ինչը սակայն մնացել է անարձագանք: Ըննդիմադիր ուժերի հետ հանդիպոմների ընթացքում կանխատեսվել է, որ անխուսփելի է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «փափուկ», իսկ պատեհ պահին նաև «կոշտ» ուժի գործադրմամբ Հայաստանի սուվերենության սահմանափակման ռիսկը: Կարևորվել է ԱԱԾ համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, արվել են լրացուցիչ առաջարկներ: Նրանք միակարծիք են երկրի անվտանգային լրջագույն խնդիրների առկայության հարցում և պատրաստակամ՝ ողջ ներուժով դիմակայելու: Հաշվի առնելով Հայաստանում և դրա շուրջ տիրող իրավիճակը, գտնում ենք, որ ժողովրդի միասնությունը կարող է վերականգնվել, իսկ անվտանգային ռիսկերը չեզոքացվել բացառապես ներքոհիշյալ ընդդիմադիր ուժերի ջանքերով, այլապես կյանքի է կոչվելու Ադրբեջանի կողմից պետականորեն արդեն իսկ իրականացվող «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը:
Դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այդ թվում՝ ուժային բոլոր կառույցների մեր գործընկերներին՝ կոչ ենք անում քվեարկել հետևյալ քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին (օբյեկտիվության նկատառումով հերթականությունը թվարկվում է ըստ քվեաթերթիկների համարների). • N3 - ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ • N6 - ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ - «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ • N7- ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ - «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ • N10 - ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ - «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ • N17- ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ+ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇՆԻՔ Խիստ կարևորում ենք բոլորիս մասնակցությունը ընտրություններին՝ ակախ քաղաքական նախապատվությունից: Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն: ՉՎԱԽԵՆԱՔ և ՉԿԱՇԿԱՆԴՎԵՔ Որևէ ուժային կառույց, քաղաքական ուժ չեն կարող խախտել Ձեր ընտրության կոնֆիդենցիալությունը և ֆիզիկապես վերահսկել, տեսնել, թե ում օգտին եք դուք քվեարկում: Նման խոսակցությունները սուտ են, տարածվում են Ձեզ իբր վերահսկողության տակ պահելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02