ARM | RUS |

Հայաստանում մեկնարկել են խորհրդարանի ընտրությունները. ովքեր են մասնակցում

07.06.26 | 08:08

Այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում հերթական խորհրդարանական ընտրությունները: Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը, որոնք կփակվեն ժամը 20:00-ին, այնուհետև կսկսվի ձայների հաշվարկը:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 485 հազար 851 է։

Հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Ընտրություններին առաջին համարի ներքո հանդես է գալիս «Ռեֆորմիստների» կուսակցությունը: Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի ղեկավարած «Ռեֆորմիսների» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին։ Հիմնադրվելուց մինչ օրս այս կուսակցությունը որևէ ընտրության չի մասնակցել։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանը։

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը 2-րդ համարն է: Այս կուսակցությունը բոլորովին վերջերս է ձևավորվել, գրանցվել է մարտի 19-ին։ Նրանց նպատակը 100 օրով իշխանության գալն ու ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է։ Նորաստեղծ ուժի վարչապետի թեկանածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։

3-րդ համարը «Ուժեղ Հայաստան» դաշինք է: Այս կուսակցությունը ևս նորաստեղծ է: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ «Հայամետ» անվամբ, իսկ այս տարվա հունվարին կուսակցությունն անվանափոխվել է։ Դաշինքի վարչապետի թեկնածուն բարերար, գործարար Սամվել Կարապետյանն է։ Գործող օրենսդրությամբ, սակայն, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը․ Կարապետյանը, բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։ Կարապետյանը հայտարարել է, որ արդեն սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը 4-րդ համարն է: Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեց 2024 թվականի կեսերին: Այս քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է։ Կուսակցությունը կողմ է արտահայտվում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, առաջարկում է Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։

5-րդ համարը Փաշինյանի նախկին թիմակից, Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունն է: Վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է: 2021 թվականին Երևանի ավագանին նրան անվստահություն հայտնեց։ Մարությանը հեռացավ պաշտոնից՝ մեղադրելով արդեն նախկին թիմակիցներին հեղափոխության արժեքներից շեղվելու համար։ Երկրորդ անգամ Մարությանը փորձեց Երանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել, բայց չհաջողվեց:

6-րդ համարը «Միասնության թևեր» կուսակցությունն է: 2018 թվականին հիմնադրված «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը այս տարվա ապրիլի անվանափոխվել է՝ դառնալով «Միասնության թևեր»։ Ցուցակը գլխավորում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Գործարար Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 7-րդ համարն է: 2007 թվականից խորհրդարանական ընտրություններին մշտապես մասնակցող այս քաղաքական ուժի առաջին համարը Ծառուկյանն է: Հեղափոխությունից հետո ԱԺ արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ն դարձավ խորհրդարանական ուժ, 2021 թվականին, սակայն, չհավաքեց անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեները:

8-րդ համարը «Ազգային ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցությունն է: «Ազգային ժողովրդավարական բևեռը» հիմնադրվել է 2020 թվականին՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամների կողմից: Կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել 2022 թվականից անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանին:

Ընտրապայքարին մասնակցող նորաստեղծ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը 9-րդ համարն է: Այս կուսակցությունը պետական գրանցում ստացել է մարտին։ Կուսակցության վարչության նախագահը Արտակ Սարգսյանն է, փոխնախագահը՝ եղբայրը՝ Արման Սարգսյանը։ Նրանք առավել հայտնի են «Արթուր Բրադերզ» անունով։ Սարգսյան եղբայրները 2000-ականների սկզբին ակտիվ տնտեսական ու քաղաքական գործունեություն են ծավալել Քենիայում։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը 10-րդ համարն է: Այս քաղաքական ուժը ձևավորվել է 2008 թվականին, կուսակցության առաջնորդը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը չհաղթահարեց անցողիկ շեմը։ Այս ընտրություններում կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է:

Ընտրություններում 11-րդ համարը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Այս կուսակցությունը նախորդ խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը:

12-րդ համարը 2021 թվականին ստեղծված «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունն է, որի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ քաղաքագետ Լևոն Շիրինյանն է: Կուսակցությունը 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ մասնակցեց «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքով։ Դաշինքը, սակայն, չհաղթահարեց անցողիկ շեմն ու չանցավ 8-րդ գումարման ԱԺ։

13-րդ համարը «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն է, որը սակայն ինքնաբացարկ է հայտարարել և չի մասնակցի ընտրություններին:

14-րդ համարի ներքո հանդես է գալիս «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը: Կուսակցության նախագահը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն է։ 2021 թվականին ստեղված այս ուժի ընտրություններին մասնակցելու առաջին փորձը եղել է 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում, բայց չի հաղթահարել անցողիկ շեմը։

15-րդ համարը «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունն է: Լաս Վեգասի բանտում գտնող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության վարչապետի թեկնածուն է։ Կուսակացությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Իսկ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղուկասյանն առաջնորդում էր «Հանրային ձայն» կուսակցությունը, որը հայտնվեց ավագանիում:

16-րդ համարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Նախընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, ով 8 տարի կառավարելուց հետո ցանկանում է 3-րդ անգամ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թ. հունիսին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացավ քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 53,9 տոկոսը:

17-րդ համարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն է: Վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, որը ևս ցանկանում է 3 անգամ երկրի ղեկը ստանձնել: Նախորդ խորհրդարանական ընտրություններին այս դաշինքը դարձավ խորհրդարանական երկրորդ ամենամեծ ուժը:

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ն էլ հանդես է գալիս 18-րդ համարի ներքո: Պրոեվրոպական ուղղվածությամբ այս ուժը ստեղծվել է 2020 թվականին: Կուսակցությունը նախորդ ԱԺ ընտրություններին մասնակցում էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» կազմում, բայց խորհրդարան չանցավ: Վարչապետի թեկնածուն Արման Բաբաջանյանն է:

Փաշինյանի իշխանության ժամանակ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցրած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 19-րդ համարն է: Վարչապետի թեկնածուն հենց Մարուքյանն է: Հեղափոխությունից հետո արտահերթ ընտրություններին այս կուսակցությունն անցավ խորհրդարան, սակայն 2021 թվականի ընտրություններում չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։

Այս ընտրություններին, սակայն, անցողիկ շեմերը փոխվել են: Առաջադրումներից 5 օր առաջ փոխվեց Ընտրական օրենսգիրքը: Նոր փոփոխությունների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանվել է 4% (նախկին 5%-ի փոխարեն), իսկ դաշինքների համար այն բարձրացել է՝ կազմելով 8% կամ 10%՝ կախված կուսակցությունների քանակից:

Նոր կարգավորումների համաձայն՝ դաշինքների անցողիկ շեմը հաշվարկվում է հետևյալ կերպ. 8 տոկոս՝ մինչև 3 կուսակցություններից կազմված դաշինքների համար և 10 տոկոս՝ 3 և ավելի ուսակցություններից բաղկացած դաշինքների համար:


Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության...

16:03

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության...

16:03

Պուտինն իր ծննդյան շնորհավորանքների հետ կապված կատակ է արել

Պուտինն իր ծննդյան շնորհավորանքների հետ կապված կատակ է...

15:49

Եվրոպական խորհրդարանի բանաձևն ընդունվել է ի հեճուկս Փաշինյանի իշխանության. «Ուժեղ Հայաստան»

Եվրոպական խորհրդարանի բանաձևն ընդունվել է ի հեճուկս Փաշինյանի իշխանության. «Ուժեղ...

15:33

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Իվետա Տոնոյան

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Իվետա...

15:18

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական...

12:27

Հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

12:17

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում...

12:04

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գուրգեն Արսենյանին պատկանող Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գուրգեն Արսենյանին պատկանող Դիլիջանի նախկին թիվ 9...

11:53

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ում նախագահի պաշտոնը

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ում նախագահի...

11:04

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան գրեթե սպառվել է․ ՊԵԿ-ը ներկայացրել է մնացորդը

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան գրեթե սպառվել է․ ՊԵԿ-ը ներկայացրել է...

10:44

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների...

10:16

Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս եկեղեցու հեղինակությունն ու հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները

Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս եկեղեցու հեղինակությունն ու հակաեկեղեցական արշավի...

10:00

Փաշինյանի միջնորդությամբ Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. բազմազավակ ընտանիքս զրկված է սեփական միջոցները տնօրինելու իրավունքից. Ղազարյան

Փաշինյանի միջնորդությամբ Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. բազմազավակ ընտանիքս...

09:19

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր...

09:02

Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ առայժմ չկան․ Պեսկով

Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ առայժմ չկան․...

18:14

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

18:00

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված...

17:58

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու համար

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու...

17:37

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական հագեցվածությունը

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական...

17:24

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02