Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հաստատել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ «Ներքին Ոսկեպարի` հարցման մեջ նշված կոորդինատներով սահմանային հատվածում փշալարային արգելափակոցներ կառուցելու նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- հայտնել են ԱԱԾ-ից։ Քարտեզի վրա կարմիր գծով նշված է Բաղանիս և Ոսկեպար գյուղերի մոտակայքում սահմանագծման արդյունքում կառուցված ցանկապատը, նարնջագույնով` մի քանի հարյուր մետրանոց այն հատվածը, որտեղ ցանկապատ դեռ չի կառուցվել։ Մուգ շագանակագույնով նշված է այն տարածքը, որը վերահսկվում էր ՀՀ զինված ուժերի կողմից, և որը նրանք զիջել են Ադրբեջանին։ Բաց շագանակագույնով նշված է «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ դիրքերի և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միջև ընկած հատվածը, որը սահմանազատումից հետո նույնպես ամբողջությամբ անցել է Ադրբեջանին։ Թե ինչու սահմանային ցանկապատը դեռևս ավարտուն տեսքի չի բերվել 2024 թվականին սկսված սահմանազատումից և սահմանագծումից հետո և մինչ օրս, ԱԱԾ–ից չեն պարզաբանել։
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02