Ֆրանսիական Էվիան-լե-Բեն քաղաքում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ պարտավորվելով մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և շարունակել աջակցությունն Ուկրաինային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ «Մենք պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում մենք կուժեղացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտների վրա», - նշված է փաստաթղթում։ Ըստ հայտարարության՝ հիմա դրա համար «հարմար պահ» է, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության է հասել Իրանի հետ Հորմուզի նեղուցի բացման հարցում։G7-ի առաջնորդները նաև ընդգծել են, որ միասնական են Ուկրաինային «անսասան աջակցություն ցուցաբերելու» հարցում, որը պաշտպանում է իր ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
«Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունն Ուկրաինայի բնակչությանը, որը տառապում է կարևորագույն ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության վրա հարձակումներից։ Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի դիմացկունությունը և վերջին ամիսներին մարտադաշտում նրա առաջընթացը և ընդգծում ենք, որ այժմ այնտեղ նոր դինամիկա է դիտվում», - նշված է հայտարարության մեջ։ Մեծ յոթնյակի ղեկավարները շեշտել են, որ այս դինամիկային աջակցելու և այն արագացնելու համար համաձայն են «ավելացնել օդային պաշտպանության հզորությունների, լրացուցիչ համակարգերի և կալանող սարքերի, ինչպես նաև հեռահար հնարավորությունների մատակարարումը»։ Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել քննարկելու Ուկրաինային լիցենզիաների տրամադրման հարցը, որոնք թույլ կտան ավելացնել երկրի ռազմական արտադրությունը։Բացի այդ, G7-ի երկրները խոստացել են լրացուցիչ աջակցություն տրամադրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին, որպեսզի երկիրը հաղթահարի հաջորդ ձմեռը։ Համատեղ հայտարարության մեջ առանձին կետերով անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքին և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
16:03 29.08.26
14:57 30.08.26
16:29 29.08.26
16:14 29.08.26
16:39 29.08.26
12:04 30.08.26
13:18 30.08.26
13:21 30.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02