Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ։ «Հունիսի 20-ին աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ վերահաստատելով այն հիմնարար սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր կարգավիճակից, գտնվելու վայրից կամ այլ հանգամանքներից, պետք է պաշտպանված և անվտանգ լինի։ Այս օրը ոչ միայն համերաշխության և աջակցության դրսևորում է այն միլիոնավոր մարդկանց նկատմամբ, ովքեր հարկադրված են եղել լքելու իրենց բնակության վայրը, այլև կոչ է միջազգային հանրությանը և պետություններին՝ մեկ անգամ ևս վերահաստատելու իրենց հանձնառությունը` փախստականների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության և արժանապատիվ կյանքի ապահովման գործում։
Այսօր աշխարհում միլիոնավոր մարդիկ շարունակում են զրկված լինել անվտանգ կենսագործունեություն ունենալու հնարավորությունից՝ պատերազմների, զինված հակամարտությունների, հետապնդումների և բռնությունների հետևանքով։ Ընդգծում եմ, որ փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Աշխատակազմը շարունակաբար իրականացնում է ոլորտային մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ և վերլուծություններ, պատրաստում զեկույցներ, համագործակցում միջազգային և ազգային գործընկերների հետ, ինչպես նաև իրականացնում իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Այս ոլորտում կարևոր ձեռքբերում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ վերջերս ձևավորված` ՄԻՊ առընթեր Ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը, որը միավորում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտում ներգրավված այլ շահագրգիռ կողմերի։ Խորհուրդը կարևոր հարթակ է՝ խնդիրների համատեղ քննարկման, լուծումների մշակման և շահառուների ձայնն առավել լսելի դարձնելու համար։ Կարևորում եմ նաև միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը՝ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման առումով։ Հարգելի´ գործընկերներ, Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ հնարավորություն է` վերահաստատելու մեր հանձնառությունը այն կարևոր գաղափարին, որ յուրաքանչյուր փախստական, ապաստան հայցող և բռնի տեղահանված անձ պետք է ապահովված լինի անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններով, ինչպես նաև ունենա իր իրավունքների լիարժեք պաշտպանության և արդյունավետ իրացման հնարավորություն։ Այս օրը նաև կարևոր հիշեցում է, որ յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով, ինչը ենթադրում է, որ պետական մարմինները, միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված բոլոր դերակատարները պետք է շարունակեն համատեղ ջանքերը՝ հանուն այն աշխարհի, որտեղ ոչ ոք չի մնա անտեսված, իսկ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու իրավունքները կլինեն պաշտպանված»։
16:24
16:15
16:08
12:59
12:50
12:14
11:55
11:45
11:38
11:04
10:02
09:59
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
09:59 24.08.26
11:45 24.08.26
11:04 24.08.26
11:38 24.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
10:02 24.08.26
12:59 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02