Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում ներկա է գտնվել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև օրնեսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, գործադիր իշխանության մարզային ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին Էկոպարեկային ծառայության Հրազդանի և Գեղարքունիքի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի առիթով։ Վարչապետը հիշեցրել է, որ Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզերում, ինչը կարևոր իրադարձություն և փոփոխություն է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն արտահայտում է երկրի ռազմավարությունը, որ պետք է ավելի ուշադիր և հոգատար լինել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ։ «Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք», -ասել է երկրի ղեկավարն՝ ընդգծելով, որ բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության առարկա։ Վարչապետը հիշեցրել է, որ դժվար և ճգնաժամային ժամանակներում բնությունը, անտառները կենսական նշանակություն են ունեցել և սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում ծառայել են մեր պետությանը և մեր ժողովրդին․ «Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը, մեր անտառներին։ Ուզում եմ նաև, այո՛, հարցը դիտարկել կենսաբազմազանության COP17 գագաթաժողովի և ընդհանրապես COP17-ի նախագահող երկրի տրամաբանությամբ, որովհետև անտառները շրջակա միջավայրը և նրա նկատմամբ մեր վերաբերմունքն է ի վերջո ստեղծում կամ կրճատում այն պայմանները, որտեղ հենց տեղի է ունենում կենսաբազմազանությունը»։ Ամփոփելով՝ վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է հերթական ստորաբաժանման կառույցի աշխատանքային մեկնարկի առիթով․ «Ցանկացած պետական ծառայության մեջ նաև նոր գործարկվող ծառայություններում, մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի մեր ծառայողների բարեվարքությունը։ Սա պետք է մշտապես լինի մեր ուշադրության կենտրոնում, որովհետև նոր տեխնիկա, նոր ավտոմեքենաներ, նոր խնդիրներ, նոր բովանդակություն, դա մեզ համար նշանակում է նաև ծառայության նոր հոգեբանություն, ծառայության նոր մոտեցում և նոր գիտակցություն, թե ինչ է տեղի ունենում և ինչի համար»։ Նիկոլ Փաշինյանը էկոպարեկներին մաղթել է հաջող ծառայություն և ակնկալել, որ այն կիրականացվի բարեվարքության և պրոֆեսիոնալության բարձր մակարդակով՝ կանխարգելելով իրավախախտումները։
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02