2026 թվականի հունիսի 25-ը վճռորոշ օր է Միքայել Սրբազանի գործով դատավարության ընթացքում, այդ օրը կայանալու է վերջին դատական նիստը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու նպատակով։ Միքայել Սրբազանի բոլոր աջակիցներին, համախոհներին և արդարության կողմնակից քաղաքացիներին կոչ են անում հունիսի 25-ին ներկայանալ դատարանի շենքի առջև։
«Միքայել Սրբազանը ոչ միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական է, այլև բացառիկ պետականամետությամբ, հայրենասիրությամբ և ազգային պատասխանատվության զգացումով օժտված հանրային գործիչ է, որի գործունեության առանցքում մշտապես եղել են Հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, պետական ինքնիշխանությունը, ազգային արժեքները, հայ ժողովուրդն ու նրա անվտանգ ապագան։ Հունիսի 25-ին յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է։ Այդ օրը դատարանի առջև հավաքվելը ոչ միայն աջակցություն է Միքայել Սրբազանին, այլ նաև հստակ ուղերձ, որ Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր չեն հրաժարվում արդարության պահանջից, չեն լռում ազգային ու պետական արժեքների պաշտպանության հարցերում և պատրաստ են իրենց ներկայությամբ վկայել իրենց կամքն ու համոզմունքները։ Իրազեկում ենք անում Միքայել Սրբազանի բոլոր աջակիցներին, համախոհներին և արդարության կողմնակից քաղաքացիներին հունիսի 25-ին ներկայանալ դատարանի շենքի առջև։ Եկե՛ք միասին ցույց տանք, որ Սրբազանը մենակ չէ։ Եկե՛ք վկայենք, որ հայրենիքի, պետականության և ազգային արժանապատվության գաղափարները շարունակում են համախմբել հազարավոր մարդկանց։ Հունիսի 25-ը միայն դատական նիստի օր չէ։ Այն օր է, երբ պետք է լսելի դառնա հանրության ձայնը»,- ասվում է հաղորդագրությունում։
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02