2026 թվականի գարունն ու հունիս ամիսը Հայաստանում աչքի են ընկել կլիմայական բացառիկ պայմաններով։ Ըստ մասնագետների՝ սա վերջին տասնամյակների ամենախոնավ շրջաններից մեկն էր, որն էապես փոխել է երկրի ջրային պաշարների պատկերը։ «Այս տարվա գարունը 1935 թվականից ի վեր դիտարկված 12-րդ ամենախոնավ գարունն էր։ Տեղումների քանակը կազմել է 260 մմ, ինչը նորմայի 131%-ն է։ Հատկապես առանձնացել է մարտ ամիսը, որը Հայաստանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում եղել է ամենատեղումնառատը»,-մամուլի ասուլիսին ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Բարձր լեռնային գոտիներում գրանցվել են ձնածածկույթի ռեկորդային ցուցանիշներ։ Մարտի 28-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում ձյան շերտի բարձրությունը հասել է 324 սմ-ի, որը ռեկորդային ցուցանիշ է այդ կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Առատ տեղումների շնորհիվ գետերի հոսքի ծավալները զգալիորեն գերազանցել են նորման (130-150%)։ Սա թույլ է տվել գրեթե ամբողջությամբ լցնել հանրապետության խոշոր ջրամբարները։ Հունիսի 24-ի դրությամբ՝ հինգ խոշոր ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 826 միլիոն խորանարդ մետր, ինչը 192 միլիոնով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Ախուրյանի ջրամբարը լցված է 105%-ով, Ապարանը՝ 101%-ով, իսկ Ազատը՝ 100%-ով։ Սևանա լճի համար այս տարին նույնպես ջրառատ է։ «Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.73 մետր, որը վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշն է»,-ասաց Լևոն Ազիզյանը։
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02