ARM | RUS |

Մեր հայրենիքը ցավեր է ապրում, մեր հասարակությունը պառակտված է. մի՛ դարձեք այն ձայնի կրողը, որ պառակտում է, այլ ձեր ներկայությամբ աճեցրեք վստահությունը, սերը և համերաշխությունը. Ռուբեն Սրբազան

28.06.26 | 19:26

Այսօր Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Սրբազան Հայրն իր քարոզում նշել է՝ հավատավոր ժողովրդի նվիրվածությունն ու հավատքը հույս են ներշնչում, որ Մրգավանի հովվության մեջ Տիրոջ բարի սերմը շարունակում է աճել և պտղաբերել։ ««Թողե՛ք, որ ցորենն ու որոմը երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը» (Մտթ․ ԺԳ 30)։

Օրվա Ավետարանը մարդկային կյանքի ամենախորհրդավոր իրականություններից մեկի մասին է։ Մենք շատ կուզենայինք, որ աշխարհը միայն բարության դաշտ լիներ, Եկեղեցին՝ միայն սուրբերի ժողով, մեր սիրտը՝ միայն Աստծո բնակարան։ Բայց Տերը բացահայտում է հաստատուն մի իրականություն. նույն արտում, նույն հողի վրա, նույն արեգակի ներքո կողք կողքի աճում են ցորենն ու որոմը, բարիքն ու չարիքը։ Այս համակեցությունն անկյալ աշխարհի խնդիրն է, որին Աստված պատասխանում է ոչ թե հապճեպ դատաստանով, այլ անսահման համբերությամբ։ Որոմի առկայությունը վկայում է ոչ թե Աստծո անզորության, այլ նրա ողորմության մասին, որով նա դեռ ժամանակ է տալիս, որ մենք դարձի գանք, բարիք գործենք և պտղաբերենք։ Տեր Հիսուս առակի մեջ երկնքի արքայությունը նմանեցնում է հետևյալ պատկերին. «Մի մարդ լավ սերմեր սերմանեց իր արտի մեջ։ Մի գիշեր, երբ ամեն մարդ քնի մեջ էր, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ և գնաց» (Մտթ. ԺԳ 24-25)։ Այս երկու նախադասության մեջ ամփոփված է մեր ողջ մարդկային կյանքի պայքարը։ Աստված մշտապես սերմանում է բարին՝ ճշմարտություն, սեր, արդարություն և կյանք։ Այնինչ չարը, չունենալով սեփական աշխարհը, ներխուժում է Աստծո արարչություն և մակաբույծի պես ապրում բարու հաշվին։ Գալիս է քողարկված, գիշերով, լուռ ու աննկատ։ Որոմը արտաքնապես նման է ցորենին, ինչպես չարը, որ խոսում է բարու լեզվով, հագնում է առաքինության զգեստ, որպեսզի մոլորեցնի մեզնից շատերին։ Չարը գրեթե երբեք չի ներկայանում իր ահասարսուռ պատկերով. նա հանդես է գալիս որպես ավելի շահավետ ճշմարտություն, ավելի հեշտ ճանապարհ, ավելի հրապուրիչ ազատություն։ Եվ երբ գալիս է պտղաբերության ժամանակը, բացահայտվում է ամենացավալի ճշմարտությունը. որոմը դաշտի եզրին չէ, այլ ցորենի մեջ։ Այն աճում է նույն ընտանիքում, նույն հասարակության մեջ, նույնիսկ նույն եկեղեցական համայնքում։ Այս պայքարը տեղի է ունենում նաև յուրաքանչյուրիս սրտում։ Մեր ներսում ևս միմյանց դեմ պայքարում են հավատն ու կասկածը, սերն ու ինքնասիրությունը, ողորմությունն ու դատապարտումը, Աստծո ձայնն ու փորձչի շշունջը։ Երբ ծառաները տեսնում են որոմը ցորենի արտում, անմիջապես առաջարկում են. «Տե՛ր, ուզո՞ւմ ես՝գնանք և քաղհանենք որոմը» (Մտթ. ԺԳ 28)։ Այս մոտեցումը բնորոշ է բոլոր ժամանակների մարդուն։ Տեսնելով չարի հաղթարշավը, անարդարության տարածումը, ճշմարտության խեղաթյուրումը՝ մեր առաջին մղումը լինում է անմիջապես միջամտել և արմատախիլ անել այն, ինչ մեզ թվում է չար։ Մենք ցանկանում ենք մաքրել դաշտը, նույնիսկ եթե դրա համար պետք է ուժ գործադրենք։ Տիրոջ պատասխանը կտրուկ է՝ հակառակ մեր մարդկային մտածողությանը. «Ո՛չ, - ասում է, - որովհետև որոմը քաղելիս կարող եք նրա հետ նաև ցորենն արմատախիլ անել։ Թող երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը» (Մտթ. ԺԳ 29–30)։ Սիրելի՛ հավատացյալներ, Այս խոսքերի մեջ բացահայտվում է Աստծո իմաստությունը, որն անհասկանալի է մարդկային մտայնությանն ու հապճեպությանը։ Մենք տեսնում ենք միայն ներկան, մինչդեռ Աստված՝ նաև ապագան։ Մենք դատում ենք ըստ արտաքինի, իսկ Աստված՝ ըստ ներաշխարհի։ Մենք տեսնում ենք այն, ինչ մարդն է այսօր, իսկ Աստված տեսնում է նաև այն, ինչ նա կարող է դառնալ ապագայում։ Որտեղ մենք կարող էինք տեսնել միայն չարիք, Աստված տեսնում է ապաշխարող Պողոսի առաքյալին, չար ծնողից ծնված սուրբ Ներսես Մեծ շնորհաշատ հայրապետին։Այստեղ է առակի խորին խորհուրդը։ Աստծո համբերությունը անտարբերություն չէ, նրա լռությունը՝ չարի հանդեպ հանդուրժողություն չէ։ Նա պարզապես չի շտապում, որովհետև Տիրոջ նպատակը ոչ միայն արդարությունն է, այլև փրկությունը։ Մենք առաջնորդվում ենք դատաստանի տրամաբանությամբ, Աստված՝ փրկության տնտեսությամբ։ Նրա համբերությունը ժամանակ է տալիս ապաշխարության, նրա ողորմությունը՝ վերափոխման, և երբ փրկության բոլոր ուղիները սպառվում են, գալիս է արդար դատաստանի ժամը։ Սիրելինե՛ր, առակի մեջ շեշտադրվում է, որ «թշնամին ցորենի մեջ որոմ է ցանում, երբ ամեն մարդ քնի մեջ էր…» (Մտթ. ԺԳ 25)։ Չարը հաճախ ներխուժում է մեր հոգևոր քնի պահին, և հաղթում է ոչ այնքան իր ուժով, որքան մեր զգոնության թուլությամբ։ Որոմը սովորաբար մեծ մեղքով չի սկսվում, այլ մի փոքր զիջումից, չապաշխարած մի վիրավորանքից, մի թաքուն հպարտությունից, աննշան մի կեղծիքից կամ անտարբերությունից։ Հետզհետե արմատավորվում է՝ մեր հոգին վերածելով որոմապատ դաշտի։ Ահա թե ինչու Քրիստոսի առաջին կոչը մեզ արթնությունն է՝ սեփական ներաշխարհի հսկողությունը։ «Արթո՛ւն եղեք», որովհետև հոգևոր կյանքում ամենամեծ վտանգը ոչ թե բացահայտ պատերազմն է, այլ հոգևոր թմրությունը։ Մարդու վտանգավոր գայթակղություններից մեկն այն է, երբ դադարում է աշակերտ լինելուց և սկսում է իրեն դատավոր համարել։ Քրիստոս ծառաներին չի հանձնարարում որոշել, թե ո՛վ է ցորենը և ո՛վ՝ որոմը։ Այդ իրավունքը իրենն է՝ հնձի Տիրոջը։ Ամեն անգամ, երբ մենք վերջնական դատողություն ենք անում մարդկանց մասին՝ մեկին անվերադարձ կորած, մյուսին՝ անվերապահ արդար հռչակելով, աննկատ յուրացնում ենք աստվածային իրավունքը։ Այստեղ ավարտվում է մեր խոնարհությունը։ Ուստի այս առակը մեզ սովորեցնում է ոչ թե դատել մարդկանց, այլ քննել սեփական սիրտը. որովհետև վերջին դատաստանի օրը Տերը մեզ չի հարցնելու, թե որքան ճշգրիտ ենք ճանաչել ուրիշների որոմը, այլ արդյոք մեր կյանքը դարձել է հասուն ցորեն Աստծո արքայության համար։ Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Թշնամին միշտ փորձելու է որոմ սերմանել, բայց Քրիստոսը երբեք չի դադարելու բարի սերմ ցանելուց։ Հետևաբար, չարի ներկայությունից վհատվելու փոխարեն անհրաժեշտ է բարու մշակներ դառնալ։ Այս պատգամը հատկապես արդիական է մեր օրերում։ Մեր հայրենիքը ցավեր է ապրում, մեր հասարակությունը պառակտված է, մարդկային հարաբերություններում գերակշռում են փոխադարձ անվստահությունը, մեղադրանքները, անհանդուրժողականությունը։ Նման ժամանակներում ամենահեշտը ուրիշների մեջ որոմ փնտրելն է, իսկ ամենադժվարը՝ սեփական սրտում ցորեն աճեցնելը։ Ահա Քրիստոսի մատնանշած ճանապարհը։ Ազգն ու եկեղեցին չեն զորանում դատապարտող ձայներով, այլ՝ աղոթող ծնկներով, բարիք ստեղծող ձեռքերով։ Ուստի այսօր, այս սուրբ սեղանի առջև, խնդրանքս է ձեզ՝ եղե՛ք ցորեն ձեր ընտանիքում, ձեր աշխատավայրում, ձեր համայնքում։ Մի՛ բազմապատկեք մեր կյանքի բաժանումները, այլ եղե՛ք հաշտարարներ։ Մի՛ դարձեք այն ձայնի կրողը, որ պառակտում է, այլ ձեր ներկայությամբ աճեցրեք վստահությունը, սերը և համերաշխությունը։ Այս առիթով կցանկանայի հայրական երախտագիտությունս հայտնել Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հավատավոր համայնքին՝ մեր սիրելի Տեր Միքայելի առաջնորդությամբ, ձեր սիրո, հավատարմության, միասնական աղոթքի և եկեղեցասիրության համար։ Ամեն անգամ ձեզ այցելելիս համոզվում եմ, որ կենդանի եկեղեցին միայն քարաշեն տաճարը չէ, այլ նախ հավատքով, զոհողությամբ և սիրով ապրող համայնքը։ Ձեր նվիրվածությունն ու հավատքը հույս են ներշնչում, որ Մրգավանի հովվության մեջ Տիրոջ բարի սերմը շարունակում է աճել և պտղաբերել։ Բարեխոսությամբ Սուրբ Աստվածամոր, որի տոներից մեկն է այսօր, և Սուրբ Հակոբի Մծբնեցու, որի անվամբ է օծված այս եկեղեցին, թող այս համայնքը դառնա այն արտը, որտեղ առատորեն կհասունանա հավատքի, հույսի և սիրո ոսկեղեն հասկը, որպեսզի մարդիկ, տեսնելով ձեր բարի գործերը, փառավորեն մեր երկնավոր Հորը։ Եվ երբ գա Տիրոջ հնձի օրը, արժանի լինեք նրա ողորմությամբ հավաքվելու հավիտենական շտեմարաններում, որտեղ այլևս որոմ չի լինի և «արդարները երկնքի արքայության մեջ կփայլեն արեգակի նման» (Մտթ. ԺԳ 43)։ Լուսավոր տրամադրությամբ դուրս գանք այս սուրբ տաճարից ոչ թե որպես ուրիշների դատավորներ, այլ Աստծո սիրո շողշողուն վկաներ, ոչ թե մեր շուրջը որոմ փնտրելու մոլուցքով, այլ մեր սրտի արտը մշակելու նախանձախնդրությամբ, որպեսզի մեր հոգևոր անդաստանում ցորենը հասունանա Սուրբ Հոգու կենսատու շնորհով, և հնձի օրն արժանանանք Տիրոջ երանելի կանչին. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք այն արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր» (Մտթ. ԻԵ 34)։ Ամեն»,- նշել է Ռուբեն Սրբազանը։


Քննարկվել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

Քննարկվել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված...

16:24

Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ բանակում այսօր կրկին մահվան դեպք է արձանագրվել

Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ բանակում այսօր կրկին մահվան դեպք է...

16:15

ՊՆ-ն հաստատում է՝ 37-ամյա զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատում է՝ 37-ամյա զինծառայող է մահացել

16:08

ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու․ Փաշինյան

ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու․...

12:59

Փաշինյանը բացեց խաղաքարտերը. Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախի անունը շոշափելն է. Կարապետյան

Փաշինյանը բացեց խաղաքարտերը. Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախի անունը շոշափելն է....

12:50

Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

12:14

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կդիմի ՍԴ

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կդիմի ՍԴ

11:55

Ռաֆայել Երանոսյանը նոր մոնոներկայացում ունի` «Ծանր ու թեթև»

Ռաֆայել Երանոսյանը նոր մոնոներկայացում ունի` «Ծանր ու...

11:45

Ադրբեջանում ու Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանում ու Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրել. Նիկոլ...

11:38

Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է

Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է

11:04

Լարսը բաց է

Լարսը բաց է

10:02

Սուրեն Պապիկյանը պետք է հեռանա, բայց միայն նրա հեռացմամբ խնդիրը չի լուծվելու. Մանե Թանդիլյան

Սուրեն Պապիկյանը պետք է հեռանա, բայց միայն նրա հեռացմամբ խնդիրը չի լուծվելու. Մանե...

09:59

Լիանա Մանուկյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Լիանա Մանուկյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի...

19:05

Քննարկվել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող հարցեր

Քննարկվել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող...

15:04

Ավետիք Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից

Ավետիք Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից

14:52

Մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք վերառաքում առ Աստված՝ հայցելով, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, հոգու և մտքի զորություն

Մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք վերառաքում առ Աստված՝ հայցելով, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի...

14:35

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների...

14:15

Ճամբարակում վրաերթից առաջ զինվորների միջև ծեծկռտուք չի եղել, հակագազերով չեն վազել․ ՊՆ-ն հերքում է

Ճամբարակում վրաերթից առաջ զինվորների միջև ծեծկռտուք չի եղել, հակագազերով չեն վազել․ ՊՆ-ն հերքում...

14:09

Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար Մելոյան

Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար...

12:22

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026-ի ամենաշոգ օրը

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026-ի ամենաշոգ օրը

12:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02