ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 10 երկրներում հավաքագրված նոր տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն 20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից (ԱԲ)։ Նրանցից շատերը այն սկսում են կիրառել մեծահասակներից ավելի քան երեք անգամ արագ։ Ավելի քան 2 միլիոն երեխա կամ յուրաքանչյուր տասներորդը, նշել է, որ դիմում է արհեստական բանականությանը՝ իրեն անհանգստացնող հարցերի վերաբերյալ խորհուրդ ստանալու համար։ Մոտ 13 միլիոն երեխա էլ այն օգտագործում է ուսման և տնային առաջադրանքները կատարելու նպատակով։
Թեև արհեստական բանականությունը կարող է երեխաների համար սովորելու, խաղալու և ստեղծագործելու հնարավորություններ ստեղծել, դրա ազդեցության վերաբերյալ գիտական ապացույցները՝ հատկապես ճանաչողական զարգացման, հուզական կախվածության և հնարավոր վնասների տեսանկյունից, դեռ նոր են ի հայտ գալիս։ Փաստորեն, մի ամբողջ սերունդ մեծանում է համաշխարհային մասշտաբի փորձարկման պայմաններում, զգուշացնում է ՅՈՒՆԻՍԵՖ — ը։ Իրենք՝ երեխաներն էլ գիտակցում են առկա վտանգները։ Հարցմանը մասնակցած 10 երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել մարդկանց խաբելու, կեղծիքներ իրականացնելու կամ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։
Յուրաքանչյուր չորրորդն էլ վախենում է, որ իր լուսանկարներն ու տեսանյութերը կարող են փոփոխվել և վերածվել սեռական բնույթի կեղծ պատկերների կամ տեսանյութերի (deepfake)։ Չափազանց շատ համակարգեր են հասանելի դառնում երեխաներին՝ առանց բավարար պաշտպանական մեխանիզմների. Անվտանգությունը, կարծես, երկրորդ պլան է մղվել։ Արհեստական բանականության կառավարման առաջին գլոբալ երկխոսությունից առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, մասնավոր հատվածին և գործընկերներին կոչ է անում ապահովել, որպեսզի երեխայի իրավունքները, հատկապես՝ անվտանգության և պաշտպանության իրավունքները, դառնան արհեստական բանականության գլոբալ կառավարման անբաժանելի մաս, ինչը պահանջում է՝ Երեխաների զարգացման և բարեկեցության վրա ԱԲ ազդեցության և դրա ռիսկերի հետազոտման ֆինանսավորում, ԱԲ միջոցով իրականացվող սեռական շահագործումն և բռնությունը վերացնելու համար օրենսդրության և կառավարման մեխանիզմների հզորացում և ընկերությունների հաշվետվողականության բարձրացում, ԱԲ համակարգերի առավելագույն անվտանգ և թափանցիկ նախագծման ապահովում, որպեսզի բոլոր երեխաները լինեն պաշտպանված և կարողանան շարունակել օգտվել ԱԲ ընձեռած հնարավորություններից, ԱԲ գրագիտության ուսուցում և թվային միջավայրից օգտվելու աջակցություն երեխաներին և ծնողներին, Երկրների ներսում և միջև ԱԲ անջրպետի վերացում՝ ներդնումներ կատարելով յուրաքանչյուր երեխայի և նրա ծնողների կարիքներին համապատասխան թվային ենթակառուցվածքների և համացանցի հասանելիության ուղղությամբ՝ թե՛ տանը, թե՛ դպրոցում։ «Սա վճռորոշ պահ է։ Այն որոշումները, որոնք այսօր կընդունվեն արհեստական բանականության վերաբերյալ, տասնամյակներով կազդեն երեխաների անվտանգության, անձնական կյանքի գաղտնիության, բարեկեցության և հավասար հնարավորություններից օգտվելու վրա»,- ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02