Իրավապահները կատարել են իրենց գործառույթները, տարօրինակ բան չեմ տեսել, այս մասին Կառավարության նիստից հետո Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն՝ անդրադառնալով ՔԿ-ի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալ տեսանյութին:
«Ոստիկանության և մյուս իրավապահ ծառայողները, ըստ էության, կատարել են իրենց գործառույթները, որևէ տարօրինակ բան չեմ տեսել»,- նշեց նա:
Փոխնախարարը չի կարծում, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բռնի ուժ է կիրառվել, քանի որ, իր տեղեկություններով, նման փաստական հանգամանքներ առկա չեն: «Ես բռնի գործողություն չէի բնութագրի: Իրավապահ համակարգը, մասնավորապես ոստիկանությունը, օրենքով լիազորված են հարկադրանք կատարելու, այդ թվում՝ նաև ուժի գործադրում իրականացնելու»,-ասաց իրավապահ համակարգի ներկայացուցիչը: Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի դեպքում օրենքով լիազորվա՞ծ էին հարկադրանք կատարելու, Մկրտչյանն արձագանքեց, որ մեր հարցերին արդեն սպառիչ պատասխանել է: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ականներն ու ՔԿ-ի քննիչները շուրջ 12 ժամ խուզարկել էին ԲՀԿ առաջնորդի առանձնատունը: Խուզարկության ավարտին Ծառուկյանին ձերբակալել են։
Ըստ ՔԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Խոսքը, մասնավորապես, 8 մլրդ դրամից ավելի գույքերի հափշտակության մասին է։ ՔԿ-ից ձեռնաշղթայով դուրս բերված Գագիկ Ծառուկյանը մեղադրանքները չի ընդունում: ՔԿ-ն տեսանյութ էր տարածել, որում երևում է՝ ինչպես են ուժայինները Գագիկ Ծառուկյանին իր տանը գետնին տապալում: Ձերբակալությունից հետո ԲՀԿ առաջնորդը 2 ամսով կալանավորվել է:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02