Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում, «Արարատցեմենտի» գործարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցում դիմել էր «Արարատցեմենտի» գործարանի աշխատակիցներին՝ հորդորելով չանել գործողություններ, որպեսզի հետո չազատվեն աշխատանքից: Փաշինյանը նաև ասել էր, որ «Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական: «Եկել ենք, հասկանանք` կարող ենք էնպես անել, որ իրավական պրոցեսները չխանգարեն արտադրությանը, և կարծում եմ, որ կկարողանանք էնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որ իրավական պրոցեսները ոչ մի դերակատարում չունենան արդարության պրոցեսի շարունակականության վրա:
«Արարատցեմենտը» մեզ համար ռազմավարական նշանակության գործարան է»,-նշեց փոխնախարարը: Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտյան հավաքվել են գործարանի մոտ, բողոքի ակցիա արել: Արդեն 4-րդ օրը հարկադիր պարապուրդում գտնվող «Արարատցեմենտի» աշխատակիցները հայտարարել են, որ ուզում են հասկանալ՝ ինչ է գորածարանի շուրջ կատարվում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը: Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը և այն չի աշխատում:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02