Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցում. «Հետք» «Հետքը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել ու հերքել վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Ն. Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում։ Հայցով պահանջվում է, որ Սոֆիա Հովսեփյանը, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, hraparak.am լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակային ներողություն խնդրի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ 2026թ. հունիսի 9-ին «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հրապարակված հոդվածում նրան «տականք» անվանելու համար։
Ներողությունը պետք է հրապարակվի բոլորի համար տեսանելի և հասանելի եղանակով, առանց ժամկետի սահմանափակման, իսկ դրա ձևավորումը, տեղակայումը և տառաչափը չպետք է զիջեն սկզբնական հրապարակման ձևաչափին։ Պահանջվում է նաև, որ Սոֆիա Հովսեփյանը նույն ժամկետում նույն լրատվամիջոցով և ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հերքի Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածած այն հայտարարությունները, որոնցում պնդել է, թե վարչապետը նախապես գիտեր ընտրությունների արդյունքները, կեղծել է դրանք, ստախոս է և ընտրությունների արդյունքները «նկարել» է։
Ն. Փաշինյանը դրանք համարում է զրպարտություն։ Մասնավորապես՝ վարչապետը վիճարկում է հետևյալ արտահայտությունները. «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի», «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»։ Հերքման մեջ պետք է նշվի, որ այդ տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են Նիկոլ Փաշինյանին։ Հերքման հրապարակման պայմանները պետք է լինեն նույնը, ինչ սկզբնական հրապարակման դեպքում, իսկ դրա անհնարինության դեպքում այն պետք է հրապարակվի առնվազն 5000 տպաքանակով և ՀՀ ամբողջ տարածքում տարածվող որևէ տպագիր թերթում։ Նիկոլ Փաշինյանը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար ոչ նյութական վնասի և 4 միլիոն դրամ՝ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի համար։ Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա նույնպես ընտրական թեմայով է խոսել և իր ֆեյսբուքյան էջում ընտրակեղծարար է անվանել նրան։ Վարչապետը այդ արտահայտությունը համարել է վիրավորանք։ Է. Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։ Նիկոլ Փաշինյանը Սոֆիա Հովսեփյանի դեմ հայցը ներկայացրել է Շիրակի մարզի, իսկ Մարուքյանի դեմ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններ՝ հուլիսի 9-ին։ Վարույթ ընդունելու հարցը դեռ որոշված չէ»։
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
17:19 28.08.26
16:03 29.08.26
17:19 28.08.26
17:43 28.08.26
16:29 29.08.26
16:39 29.08.26
16:14 29.08.26
18:38 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02