Հայաստանի կինոօպերատորների գիլդիան (ACG) համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (GAIFF) և «GAIFF Pro» համարտադրության և ֆինանսավորման հարթակի հետ՝ մեկնարկելով «DoPing» օպերատորական վարպետաց դասերը: Հուլիսի 15-ից 17-ը անցկացվող այս հատուկ ծրագիրը նպատակ ունենալով կարևորել ֆիլմի պատկերագրության լեզուն՝ Հայաստան է բերում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների և ոլորտի փորձագետների: «Այս մակարդակի կինոօպերատորների ներկայությունը Երևանում պատմական իրադարձություն է մեր տեղական և տարածաշրջանային կինոհամայնքի համար»,- նշել է ACG նախագահ Մկո Մալխասյանը:
«Այս նախաձեռնությունը կլինի հարթակ ոլորտի լեգենդներից սովորելու համար, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը որպես օպերատորական արվեստի միջազգային զարգացող կենտրոն»:
Միջոցառումը կմեկնարկի լեգենդար Շեյմուս ՄաքԳարվիի (Seamus McGarvey, ASC, BSC, ISC) վարպետության դասով, ով «Օսկար» մրցանակի երկակի հավակնորդ է՝ հայտնի «Քավություն» (Atonement, 2007) և «Աննա Կարենինա» (Anna Karenina, 2012) ֆիլմերում իր փայլուն աշխատանքով: Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա լուսավորության բացառիկ գործնական աշխատարան «Nanlux» ընկերության աջակցությամբ։ Աշխատարանը կգլխավորեն Ջորջ Մուրադյան, ACG, ASC-ն (George Mooradian) և ճանաչված լուսավորող (գաֆֆեր) Դենի Մուրադյանը (Denny Mooradian)։ Շարունակելով տպավորիչ ծրագիրը՝ երկրորդ օրը կսկսվի իրանական կինոյի լեգենդար գործիչ Մահմուդ Քալարիի (Mahmoud Kalari) վարպետության դասով, ով նկարահանել է այնպիսի ռեժիսորների գլուխգործոցներ, ինչպիսիք են Աբաս Քիառոստամին, Ջաֆար Փանահին և Ասղար Ֆարհադին: Դրան կհաջորդի քննարկում շոու-բիզնեսի հանրային կապերի մասնագետ Ֆրանչեսկա Զերենգիի (Francesca Zerenghi) հետ, ով «FRAN» խորհրդատվական ընկերության հիմնադիրն է և ներկայացնում է բազմաթիվ ճանաչված ռեժիսորների ու օպերատորների: Հանդիպումը կկենտրոնանա տարածաշրջանային մասնագետներին գործնական քայլեր առաջարկելու վրա՝ համաշխարհային կինոարտադրություն մուտք գործելու համար, ինչպես նաև կանդրադառնա ոլորտի ներկայիս լանդշաֆտին՝ հաշվի առնելով բազմազանության և ներառականության հարցերը: «DoPing» օպերատորական արվեստի վորքշոփերի եզրափակիչ օրը կսկսվի բացառիկ հանդիպումով Բրունո Դելբոնելի (Bruno Delbonnel, ASC, AFC) հետ: «Օսկար» մրցանակի վեցակի անվանակիր Դելբոնելը պատկերի նորարար ոճաբան է, ով հայտնի է այնպիսի լեգենդար ռեժիսորների հետ իր երկարամյա համագործակցությամբ, ինչպիսիք են Ժան-Պիեռ Ժյոնեն, Թիմ Բարթոնը, Քոեն եղբայրները և Ուես Անդերսոնը: Եռօրյա ինտենսիվ ծրագիրը կավարտվի կլոր սեղան-քննարկմամբ՝ միջազգային բանախոսների և ACG անդամների մասնակցությամբ: Կրթական ծրագրին զուգահեռ մասնակիցներին սպասվում են տեխնիկայի բացառիկ ցուցադրություններ և նեթվորքինգի հնարավորություններ կինոարտադրության համաշխարհային տեխնիկական հսկաների ներկայացուցիչների հետ: Ներկայություն ունեցող բրենդերի շարքում են ARRI-ն և RED-ը, ինչպես նաև օպտիկա արտադրող Leitz Cine-ն և լուսավորության համաշխարհային նորարարներ Godox|Knowled-ը, Nanlux-ը և Aputure-ը: Ներկաները նաև հնարավորություն կունենան գործնականում ծանոթանալու Taylor & Co կազմակերպության տեխնիկական բազային: Միջոցառումը կանցկացվի Երևանի կենտրոնում գտնվող պատմական Կինոյի տանը և բաց է հանրության համար՝ նախնական գրանցմամբ:
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
17:19 28.08.26
16:03 29.08.26
17:19 28.08.26
17:43 28.08.26
16:29 29.08.26
16:39 29.08.26
16:14 29.08.26
18:38 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02