Այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կապարակնիքները հանվել են և ներսում ստուգումներ են կատարվում, այս մասին Aysor.am-ին հայտնեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը: «Քննչական մարմինները ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ ստուգումներ են իրականացնում: Ենթադրում եմ, որ ապրանքային մնացորդի ստուգումներ են կատարում»,- փոխանցեց Խաչատրյանը: Փաստաբանն ասաց, թե հայտնի չէ՝ երբ կավարտվեն կոմբինատում ստուգումները:
«Միգուցե այդ ստուգումները 1-2 օր տևեն: Հույս ունեմ, որ ստուգումներից հետո անհրաժեշտություն չի լինի գործարանը կապարակնքելու»,- հավելեց նա: Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներում, որից հետո «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ընկերություններ՝ այդ թվում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը կապարակնքվել են: Վերջին օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացրել ձեռնարկությունների մոտ՝ պահանջելով բացել գործարանների կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02