Երբ առաջանում է արտակարգ իրավիճակ, կարևոր է ոչ միայն պրոֆեսիոնալ փրկարարական ուժերի արագ արձագանքը, այլև պատրաստված և կազմակերպված համայնքի ներգրավվածությունը։ Հենց այս սկզբունքով էլ ՆԳ նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում կամավորության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Համայնքներում արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և բնակչության անվտանգությունն առավել պատշաճ ապահովելու նպատակով Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական նոր հենակետ։ Այն սպասարկելու է ոչ միայն Մարտիրոսը, այլև հարակից բնակավայրերը՝ հնարավորություն տալով առավել արագ արձագանքել հնարավոր արտակարգ դեպքերին։ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ Մարտին Գաբրիելյանի խոսքով՝ ահազանգը ստանալու է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը, այնուհետև այն փոխանցվելու է համայնք, որն իրականացնելու է կամավորների հավաքը և արձագանքման գործընթացը։
Հենակետում ծառայություն իրականացնող կամավորներն անցել են մասնագիտական պատրաստություն, հաջողությամբ հանձնել փրկարարի որակավորման քննությունները և պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործել ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ։ Հենակետի բացման արարողությանը հաջորդել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում Մարտիրոսի կամավորական հրշեջ-փրկարարական թիմն ու Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները իրականացրել են պայմանական հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ։ Ըստ վարժանքի սցենարի՝ շինություններից մեկում բռնկված հրդեհը հաջողությամբ մեկուսացվել և մարվել է, իսկ տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։ Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են արդյունքները, քննարկվել իրականացված գործողությունները, արձանագրված բացթողումները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Արձանագրվել է, որ կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատը պատրաստ է ինքնուրույն կազմակերպել նախնական արձագանքը և անհրաժեշտության դեպքում աջակցել Փրկարար ծառայության ստորաբաժանումներին։
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02