Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։ «Մշտադիտարկման այցերի, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության հիման վրա ակնհայտ է, որ տարիներ շարունակ արձանագրվող նշված խնդիրները դեռևս չեն ստացել համապարփակ լուծում, ինչն առանձին դեպքերում հանգեցնում է ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքների ապահովման հետ կապված խնդիրների։
Մասնավորապես, ազատությունից զրկված անձինք երբեմն ստիպված են լինում տևական ժամանակ գտնվել գիշերելու և հանգստի համար համապատասխան պայմաններ չունեցող խցերում։ Այդ ընթացքում նրանք չեն ապահովվում օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով և մշտական ընդունման դեղորայքով: Դատարանների խցերը հիմնականում ապահովված չեն նյութական անհրաժեշտ հագեցվածությամբ։ Դատարանի խցերում պահվող ազատությունից զրկված անձանց՝ հանձնուքների ընդունման ընթացակարգի և միասնական իրավակարգավորումերի բացակայությունը հանգեցնում են ազատությունից զրկված անձանց առաջին անհրաժեշտության իրերով և սննդով ապահովելու, ինչպես նաև դրանց ընդունումը պատշաճ կազմակերպելու և վերահսկելու հետ կապված գործնական խնդիրների։ Մարդու իրավունքների պաշտպանը այս հանգամանքը մտահոգիչ է համարում և ընդգծում է, որ դա կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի: Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությամբ պայմանավորված՝ գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում՝ կապված այն հարցի հետ, թե ո՞ր պետական մարմնի պարտականությունն է ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելը, պահման բավարար պայմաններ, ներառյալ՝ պատշաճ սնունդ, բուժօգնություն, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական խորհրդատվությունը կոնֆիդենցիալ եղանակով ապահովելը: Արդյունքում՝ ոլորտին առնչվող օրենսդրական բացերը և հստակ ընթացակարգային մեխանիզմների բացակայությունը շարունակում են հանգեցնել ազատությունից զրկված անձանց իրավունքների տարաբնույթ խախտումների։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետք է օրենսդրությամբ պատշաճ և հստակ կարգավորում ստանան ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պարտադիր կենցաղային գույքով, պահման բավարար պայմաններով, ներառյալ՝ պատշաճ սնունդ և բուժօգնություն ապահովելու, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական խորհրդատվության կազմակերպումն ապահովելու հարցերը՝ բացառելով նշված խնդրի լուծմանն ուղղված տարբերակված և հայեցողական մոտեցումները։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հարցի առնչությամբ համակարգային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը՝ ակնկալելով սեղմ ժամկետներում պետական իրավասու մարմինների արձագանքը ինչպես ոլորտում առկա օրենսդրական բացերը, այնպես էլ գործնական խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
11:05
10:44
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02