Օգոստոսի 7-ը հայոց պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր: Դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսի: Սա դատավարություն չէ, սա աննախադեպ բարոյական ահաբեկչություն է օրվա իշխանավորների ձեռքով 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող սեփական ժողովրդի հանդեպ: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը և հոգևորականաց դասը։
«Սա ինքնության եղերնագործություն է, քանզի, ի դեմս ազգընտիր գահակալի ու հոգևորականների, դատում են հայ ժողովրդին, ոտնահարում ՀՀ սահմանադրությունը, խղճի ու կրոնի ազատության միջազգային օրենքները: Սա դատավարություն չէ, այլ անհավատների հաշվեհարդար, որը վկայում է բռնապետական իշխանավորների բացահայտ հակաեկեղեցական ու հակապետական կեցվածքի մասին: Ուստի այսօր, երբ պետական լծակներն օգտագործվում են հոգևորականների և այլակարծության դեմ որպես պատժիչ գործիք, երբ իշխանավորները հանրային կարծիքը ձևավորում են պիտակավորման, կեղծիքի, զրպարտության ու վախի միջոցով, յուրաքանչյուր հայրենասեր քրիստոնյա պարտավո՛ր է լինել առաջնագծում՝ պայքարելու անարդարության ու ապօրինության դեմ՝ հանուն մեր ինքնության, սրբությունների ու արժանապատվության պահպանման: Աստծո կամոք այս ծանր օրերն անպայման անցնելու են։ Ճշմարտությունն ու արդարությունը հաղթելու են, քանզի աստվածամարտ իշխանության պատվերով «կարված» իրավական սնանկ գործերը, ի վերջո, բացահայտվելու ու փոշիանալու են, իսկ Սուրբ Էջմիածինը, որպես անձեռնմխելի պատվար, հավերժ կանգուն է մնալու իր հավատարիմ զավակներով: Կանգ առնելու և սթափվելու ժամանակն է, քանզի բոլորի դատավորը մեկն է՝ Աստված: Իսկ «Դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին» (Հակոբոս 4:12), «…բայց նա կկանգնի, որովհետև կարո՛ղ է Տերը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4)»: Աղոթում ենք, որ Արդարադատ ու Ողորմած Տերը զորավիգ լինի մեր հոգևոր դասին՝ ազգընտիր և օծյալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ, իմաստություն ու լայնախոհություն շնորհի փորձության ճանապարհին, հաստատակամ ու միասնական պահի Սուրբ Էջմիածնի նվիրյալ զավակներին հայրենիքում ու սփյուռքում»:
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02