Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից հնարավոր զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ հնարավոր սահմանափակող միջոցների կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության շրջանակում է։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, և այն իրավունք ունի նման որոշումներ ընդունելու՝ կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա»,– ասել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ այս հարցին վերաբերող համապատասխան դրույթները, մասնավորապես, ամրագրված են ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածներում։ «Խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում»,– նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։ Գալուզինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, և պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր կողմերից, այդ թվում՝ կազմակերպության մարմինների գործունեության ֆինանսավորմանն ուղղված պարտավորությունը։ «Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց, և դրա բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն դա չի դադարեցնում Հայաստանի՝ ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու պարտավորությունները»,– ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպություններում նման դեպքերի համար նախատեսված են համապատասխան ընթացակարգեր, որոնք ամրագրված են հիմնարար փաստաթղթերում։ «ՀԱՊԿ-ը բացառություն չէ»,– հավելել է Գալուզինը։
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02