«Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջանքներով է հանդես եկել բռնազավթված Նախիջևանում։ Սրան զուգահեռ, սակայն, Բաքվի բռնապետը անդրադարձել է նաև սելջուկյան ծագմամբ և մշակութային իմաստով ամբողջությամբ իրանականացված՝ Ատրպատականի աթաբեկների իշխանության ժամանակաշրջանում՝ 12-13-րդ դարերում, Նախիջևանում գործունեություն ծավալած, իբր, «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա շարունակել է.
«Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում չէր կարող գոյություն ունենալ «ադրբեջանցի» ճարտարապետ, քանի որ չկային ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ադրբեջանական էթնիկական և մշակութային ինքնությունը, բայց առավել մեծ լկտիություն է «ադրբեջանցի» հայտարարել մի ճարտարապետի, որի անվան «աջամի» բաղադրիչը տվյալ ժամանակի գրական արաբերենից և պարսկերենից թարգմանաբար ուղղակի նշանակում է «ոչ արաբ, իրանցի»՝ ի հակադրություն «արաբի»։ Բաքվի բռնապետի ղեկավարած պետական կազմավորում կոչեցյալն արհեստածին է ամեն ինչով՝ այդ թվում, տարածքի միջնադարյան մշակույթին իր հավակնությամբ, որը յուրացված է կամ մեզնից կամ իրանցիներից։ Իսկ ինչո՞ւ է Բաքվի բռնապետը հիշել միջնադարյան այս ճարտարապետին և նրա թողած ժառանգությունը։ Պատասխանը շատ պարզ է. նա բոլորից լավ է հասկանում, որ թե՛ պատմական և թե՛ մշակութային առումով Նախիջևանի՝ արհեստածին Ադրբեջանի կազմում լինելն ունի լեգիտիմության անհաղթահարելի պատնեշ, ուստի պետք է հայկական մշակույթի ոչնչացմամբ և իրանական մշակույթի յուրացմամբ «կերտել» այդ լեգիտիմությունը»։
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02