ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանն առաջարկում է խորհրդարանում ստեղծել բիզնեսի խնդիրներին արձագանքող խումբ։ Թունյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության քննարկման ժամանակ։ «Մտածում եմ, որ Ազգային ժողովում պետք է ստեղծենք բիզնեսի խնդիրներին արձագանքման խումբ։ Իհարկե, այստեղ կարողությունների խնդիր կա, բայց կարծում եմ՝ դա լուծելի հարց է։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ այս հարցը քննարկելու ենք և կարող ենք շատ արդյունավետ համագործակցել»,- նշեց նա։
Թունյանը կարևորեց նաև խորհրդարանի վերլուծական կարողությունների ընդլայնումը։ Նրա առաջարկներից է ԱԺ բյուջեի շրջանակում առանձին ֆոնդի ստեղծումը, որի միջոցները կարող են ուղղվել տնտեսական հետազոտությունների իրականացմանը։ «Խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է շատ ավելի մեծ ռեսուրսներ ունենա։ Գաղափարներից մեկն այն է, որ Ազգային ժողովն իր ամենամյա հաստատված բյուջեից բացի ունենա որոշակի ֆոնդ, որը կարող է ուղղվել տնտեսական բնույթի հետազոտությունների անցկացմանը»,- հավելեց Թունյանը։ Նրա խոսքով՝ առաջնահերթություններից է նաև գործարար միությունների և բուհական համայնքի հետ համագործակցության ակտիվացումը, ընդունված օրենքների արդյունավետության հետօրենսդրական մշտադիտարկումը և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրության պատշաճ իրազեկումը։ Թունյանը նկատեց, որ հաճախ քաղաքացիները խորհրդարանում ընդունված փոփոխությունների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն ուժի մեջ են մտնում և անմիջականորեն ազդում իրենց կյանքի կամ ֆինանսական վիճակի վրա։
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
13:56
13:48
13:22
13:03
11:23
11:09
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02