Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Նախագահը նշել է, որ վերջին շրջանում նշանակալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների ակտիվացման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների և հեռանկարների նախանշման գործում։ Այդ համատեքստում նախագահն առանձնացրել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։
«Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք բարդ և դժվարին ժամանակներ, և այդ ընթացքում Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը։ Նաև այդ առումով եմ ցանկանում շնորհակալություն հայտնել Ձեզ և Կանադայի կառավարությանը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։ Հանրապետության նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը՝ ընդգծելով հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ մեծ ներուժ կա նաև արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման համար։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համատեղ աշխատանքի համար։ Էնդրյու Թըրները նշել է, որ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, և այդ ուղղությամբ պատրաստ է շարունակել իր աջակցությունը։ Նա նաև ընդգծել է Կանադայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացներում։ Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Կանադայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հետևողական քայլերը։ Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ու այդ ուղղությամբ փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է կանադական լավագույն փորձի կիրառումը քաղաքական մշակույթի զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման տեսանկյունից։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Կանադայի միջև մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում առկա համագործակցային ներուժի առավել արդյունավետ օգտագործման և փոխադարձ կապերի ընդլայնման կարևորությունը։
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02