ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը։ Իսկ նախօրեին Կիևին հասցված գիշերային հարվածներն ասվածի հաստատումներից մեկն է։ Ռազմական մի շարք փորձագետներ այն անվանել են այս տարվա ամենահզոր հարվածներից մեկը։ Բաց աղբյուրների տվյալներով՝ Կիևի և Ուկրաինայի ԶՈւ այլ օբյեկտների ուղղությամբ արձակվել են ավելի քան հարյուր հրթիռ՝ «Ցիրկոն»-ներ, «Իսկանդեր»-ներ, «Կալիբր»-ներ, Х-101 և Х-59МК2 ավիացիոն հրթիռներ՝ 320կգ մարտագլխիկով: Հիմնական թիրախներից մեկը եղել է «Անտոնով» ավիացիոն գործարանը։
Հրդեհի մասշտաբները հաստատվում են ինչպես ԶԼՄ կադրերով, այնպես էլ արբանյակային լուսանկարներով։ Վնասվել են վարչական շենքը և արտադրամասերը, որտեղ հավաքվում էին հեռահար գործողության անօդաչու թռչող սարքեր։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ բալիստիկ հրթիռը խոցել է նաև այն շենքը, որտեղ աշխատում էին օտարերկրյա ինժեներներ։ Ի դեպ, վերջին շրջանում եվրոպական մի շարք երկրներ չեն թաքցնում, որ իրենց անօդաչու սարքերը հարվածներ են հասցնում Ռուսաստանի քաղաքներին։ Լուրջ հարված է հասցվել նաև ուկրաինական բանակի կարիքների համար նախատեսված Բրովարի քաղաքի վառելիքաքսուքային նյութերի պահեստին։ Ռուսաստանը սկսել է ավելի ու ավելի ակտիվորեն հարվածել Ուկրաինայի լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Հարվածի տակ են հայտնվել Մայակի և Զատոկայի կամուրջները, ինչպես նաև Զապորոժի քաղաքի երկու հատվածներն իրար կապող առանցքային կամուրջը: Ըստ որոշ հրապարակումների՝ թիրախում կարող են հայտնվել նաև Դնեպրի վրայով անցնող այլ խոշոր կամուրջներ: Վերջին շրջանում հրթիռակոծման է ենթարկվել նաև Օդեսայի շրջանը։ Ըստ առկա տվյալների՝ հուլիսի 22-ից Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների աշխատանքը փաստացի դադարել է։ Ուկրաինայի համար դա նշանակում է շուրջ 2 միլիարդ դոլար եկամուտների կորուստ, հացահատիկի արտահանման մոտ 60 % կրճատում, ինչպես նաև երկաթի հանքաքարի ու մետաղական արտադրանքի մատակարարումների դադարեցում։ Հաղորդվում է նաև նավահանգստային ենթակառուցվածքի վնասների մասին: Ըստ թելեգրամյան ալիքների՝ ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան հազար օբյեկտ։ Նշենք, որ նավահանգիստները միայն տնտեսություն չեն, այլև ռազմական նշանակության լոգիստիկայի կարևոր բաղադրիչ։ Այս ֆոնին, կարելի է ասել, որ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար աստիճանաբար վերացվում են այն «կարմիր գծերը», որոնց հետևում էին։ Ռուսաստանի տարածքում Wildberries-ի օբյեկտներին, նավթավերամշակման գործարաններին, էներգետիկ և թիկունքային ենթակառուցվածքին հասցված ուկրաինական հարվածները, կարծես փոխում են նաև Ռուսաստանի վերաբերմունքը թիրախների ընտրության և զինատեսակների կիրառման հարցում: Փաստ է, որ Ռուսաստանին ևս զգալի հարվածներ են հասցվում։ Ղրիմն ու Սևաստոպոլը փաստացի դարձել են առաջնագծային տարածքներ, ինչպիսիք են Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի մարզերը։ Իսկ վառելիքային ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն իրականություն է։ Սակայն խոսել հօգուտ Ուկրաինայի ռազմավարական շրջադարձի մասին՝ չի կարելի։ Ռուսաստանը կարծես դեռ նոր է ինտենսիվացնում հրթիռային և ավիացիոն հարվածների քանակներն ու որակները: Իսկ ուկրաինական ՀՕՊ-ը՝ դատելով իրադարձություններից, գործում է իր հնարավորությունների եզրագծին։ Եթե Ուկրաինայում ռուսական հարվածների այս տենդենցը շարունակվի, ապա որոշ ժամանակ հետո, կամ պետք է Ուկրաինային ուղղորդեն դեպի բանակցություններ, կամ Արևմուտքը նոր ճակատ(ներ) պետք է բացի: Այդ դեպքում ո՞ր եվրոպական երկիրը կցանկանա առաջինն ընդունել ռուսական հրթիռները: Կարծում եմ ոչ մի երկիր չի ցանկանա հայտնվել այդ վիճակում, ու նման կերպ օգնել Ադրբեջանի բարեկամ Ուկրաինային»:
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02