Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցվածանձանց պատկանող մի շարք անշարժ գույքերիվերաբերյալ գործարքներն ու աճուրդներնանվավեր ճանաչելու և անվավերությանհետևանքներ կիրառելու պահանջներով։
Առաջին հայցով Դատախազությունը պահանջել էրանվավեր ճանաչել «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ինպատկանող՝ Առինջ մոլի հողատարածքիվերաբերյալ 2015 թվականի հոկտեմբերի 4-ի՝Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածիսահմանափակումների ցանկում գտնվող ևօտարման ոչ ենթակա 3,5 հա մակերեսովհողամասի աճուրդը: Պահանջվել էր նաև անվավերճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-իմիջև 2025 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված՝ընկերության կանոնադրական կապիտալումորպես ոչ դրամային ավանդ անշարժ գույքներդնելու մասին պայմանագիրը։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվելէ վարույթ: Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին արգելվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 3,5 հա հողամասի նկատմամբ կատարել որևէ գործողություն։ Երկրորդ հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքի վերաբերյալ 2003 թվականի հունվարի 26-ի՝ 14,176 հա մակերեսով հողամասի աճուրդը, ինչպես նաև Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև 2003 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ 12,566 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Արամիկ Սեդրակյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև 2013 թվականի մարտի 14-ին կնքված՝ 1,61 հա մակերեսով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ կիրառելով անվավերության հետևանքներ։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, այս հայցադիմումը ևս ընդունվել է վարույթ: Նույն օրը դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին արգելվել է որևէ գործողություն կատարել վերոնշյալ հասցեներում գտնվող՝ 12,566 հա և 1,61 հա մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ։
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02